Երևան
22 / Փետրվար / 2019

NovostiNK.ru կայքի անդրադարձը՝ Փաշինյան-Ալիև հադիպմանը

NovostiNK.ru կայքը անդրադարձել է համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Դավոսում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպմանը:

Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 1,5 ժամվա ընթացքում հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի ներկա իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին:

Այնուհետև, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆբ-յան իր էջում ուղիղ եթերով  պատմեց, թե ինչպես եւ ինչու կազմակերպվեց այդ հանդիպումը, ինչպես նաեւ ընդգծեց, թե ինչ էր նա խոսում Ալիեւի հետ: «Ինչպես գիտեք, սա Ալիեւի հետ երրորդ հանդիպումն է: Վերջին ամիսներին մենք քննարկումներ ենք ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որտեղ մեր մասնակցությամբ միջոցառում էր անցկացվում: Սակայն սա ոչ պաշտոնական հանդիպում էր»։

Ըստ Փաշինյանի` Դավոսում եւ նախորդ բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվել են բանակցային գործընթացները, կարգավորման պայմանների ստեղծման հնարավորությունները, առկա խոչընդոտները եւ այլն: «Միեւնույն ժամանակ առանձնահատկություններ չկան, մանրամասները չեն քննարկվել»,- ասել է վարչապետը: Փաշինյանը կարծում է, որ արդեն հրապարակված հայտարարությունները լիովին բացահայտում են Դավոսում զրույցի բովանդակությունը:

«Ցանկացած պետության ղեկավար բանակցություններ է վարում իր պետության եւ ժողովրդի շահերից ելնելով։ Չի կարող լինել դավադրություններ, դրանք անհեթեթ հայտարարություններ են, որոնք իրավիճակի թյուրիմացության արդյունք են»-նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ բարձր մակարդակի հանդիպումները, նրանց հնարավորություն տալով պահպանել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակությունը, միեւնույն ժամանակ նրանք կարևորում են, որ առանց Արցախի մասնակցության համապարփակ կարգավորում հնարավոր չի լինի:

Ոչ համանախագահները, ոչ էլ Ալիեւը հանդիպման մասին որևէ պաշտոնական հայտարարություն չեն տարածել: Ալիեւի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիկմետ Հաջիեւը նշել է, որ Դավոսում տեղի ունեցած հանդիպումը նախաձեռնել է Դավոսյան տնտեսական համաժողովի նախագահը եւ կարելի է համարել, որ այս հանպիտումը Դուշանբեում եւ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթաժողովների շրջանակներում անցկացվող ոչ պաշտոնական հանդիպումների շարունակությունն է: Նա նշել է, որ բանակցային գործընթացը շարունակվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով։

Ներկայումս պաշոտական Բաքուն  տեղեկատվություն տարածելու առումով առավել զուսպ քաղաքականություն է վարում։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի քաղաքականության մեջ փոփոխություններ չկան:

 Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Նյութը պատրաստեց՝ Մերի Մնացականյանը

դիտվել է 25272 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն