Երևան
23 / Օգոստոս / 2019

Պուտինը Փաշինյանին ընդունելու ժամանակ դեռ չունի

Ռուսական «Независимая газета» թերթը հոդված է հրապարակել՝ նվիրված Եվրասիական տնտեսական միությունում ղեկավարությունը ստանձնելու առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցին:

Հոդվածում նշվում է, որ հայաստանյան հասարակությունը միանշանակ չի ընդունում Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը և արցախյան հակամարտության հնարավոր «կարգվորումը» մոտ ապագայում: Թերթը գրում է նաև, որ վերջին իրադարձությունների ֆոնին Պուտինի՝ ուրբաթ օրերին ժամանակի «բացակայությունը» կրկնակի կխթանի ՀՀ վարչապետի հասցեին ուղղված քննադատությանը:

«Ռուսական կողմը, ըստ թերթի հավաստի աղբյուրի, դեռ բավարար մակարդակով չի վստահում Հայաստանի նոր իշխանություններին: Վստահության մակարդակը չէին կարող ավելացնել նաև ՌԴ-ին պատկանող կազմակերպությունների ստուգումը, ինչպես նաև նախկին չինովնիկների նկատմամբ հարուցված քրեական գործերը, այսպես թե այնպես կապված ռուսական քաղաքական կամ բիզնես շրջանակների հետ: Դրանցից առավել կարևորը՝ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով, ըստ խոսակցությունների, Պուտինի հետ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում», - ասվում է ռուսական պարբերականի հրապարակած հոդվածում:

դիտվել է 16785 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին