Երևան
23 / Օգոստոս / 2019

Ինչո՞ւ են ձեռբակալել աշակերտին

Յուրաքանչյուր, նույնիսկ առավել աշխատասեր աշակերտը կարող է երբեմն դասերից բացակայել: Շատ հաճախ երեխաները դժգոհում են դպրոցում կարգապահական խիստ կանոններից։ Սակայն, ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի դպրոցներում կարգապահական կանոնները ավելի խիստ են: Այնտեղ դասերը բաց թողնելու համար նույնիսկ կարող են ձեռբակալվել։

Վերջերս դպրոցը ձերբակալեց ավագ դասարանի 14-ամյա աշակերտ Էլիս Ռոբերտսոնին՝ 20 օրվա բացակաների պատճառով: Ձեռնաշղթաներ անցկացնելուց հետո տղան տեղափոխվեց համայնքի միջամտության կենտրոն։

Տղայի մայրը՝ Ստեֆանին, սակայն, զայրացած էր և պնդում էր, որ դպրոցը իրավունք չունի ձեռբակալել երեխային։

«Նրանք իրավունք չունեին բոլոր աշակերտների ներկայութամն երեխայիս ձեռնաշղթա հագցնեին»,-ասաց Ստեֆանին։

Կինը կարծում է, որ նա է միակ մեղավորը, քանի որ որդին, հիմնականում, բացակայել է հիվանդության պատճառով, իսկ դրա մասին բժիշկներին չեն տեղեկացրել: Այսինքն բացակաները հարգելի չեն դարձել։
Դպրոցը հրաժարվել է մեկնաբանել այս գործը, իսկ հաղորդակցման ղեկավար Սթիվ Բրաունը նշել է, որ սա Օկլահոմա նահանգի օրենքն է, որը գործում է տասնյակ տարիներ։

Բրաունը ասում է, որ 4 օրից ավել բացակայելու դեպքում աշակերտի ծնողը պարտավոր է պաշտոնական թուղթ ներկայացնել՝ տեղեկացնելով բացակայությունների պատճառը, այլապես շատ բացակաների դեպքում երեխային կտանեն ուղղիչ կենտրոն, որտեղ արդեն ծնողները պետք է միջամտեն։

Ստեֆանիի կարծիքով՝ բացակաները իսկապես վատ են, սակայն դպրոցի այդքան խիստ օրենքները նույնպես գովելի չեն։

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

 

դիտվել է 18095 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին