Երևան
19 / Օգոստոս / 2019

Փողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փողոցային առևտրով զբաղվողները բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կա՛մ խոստացված տաղավարների տրամադրում, կա՛մ` նախկինի պես փողոցային ազատ վաճառքի կազմակերպում:

Երեկ էլ վերջիններս ակցիան շարունակել են Ազգային Ժողովի դիմաց, նույնը եղել է նաև Երևանի քաղաքապետարանի շենքի առջև, սակայն, առևտրականների խոսքով, իրենց լսող և խնդրին լուծում տվող չկա: Առևտրականներից մեկն էլ այսօր ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում բողոքում էր, որ քաղաքապետ Հայկ Մարությանն իրենց խաբել է և որ շատ հնարավոր է առաջիկայում ընտանիքներով հանդերձ արտագաղթեն դեպի Ռուսաստան:


Քիչ առաջ փողոցային առևտրով զբաղվողներից մի քանիսը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեցին, որ մի խումբ վաճառականներով գնացել են ՀՀԿ գրասենյակ, զրուցել ՀՀԿ վերնախավի հետ և խնդրել «սրանցից փրկել» իրենց: Տիկին Գայանեն մանրամասնեց, որ բանը հասել է նրան, որ որոշ ծեր վաճառականներ ծնկաչոք աղաչել են ՀՀԿ-ին՝ իրենց դուրս բերել անելանելի վիճակից:

«Մենք նրանց ասել ենք, որ, ճիշտ է, ԱԺ-ում ընդդիմություն չեք, բայց դրսում եք ընդդիմություն, խնդրել ենք՝ որևէ կերպ ազդեն այս իշխանության վրա, որպեսզի հարցը լուծվի: 20 օրից ավել է` սոված ենք, գործ չունենք, որ մեր ընտանիքները պահենք: Սրանց աթոռն էր հետաքրքիր` եկան նստեցին, երկրի վիճակն իրենց հետաքրքիր չի: Մեր բողոքի ալիքը մեծանալու է»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց տիկին Գայանեն:

Ըստ վաճառականների՝ ՀՀԿ-ն՝ ի պատասխան նրանց խնդրանքի, ասել է, որ սպասեն մինչև եկող ուրբաթ. հարցը չկարգավորվելու դեպքում արդեն որոշ քայլեր կձեռնարկեն:

Մեր զրուցակիցները հավելեցին, որ վաղը և առաջիկա մյուս օրերին գնալու են և նույն խնդրով դիմեն ԲՀԿ-ին, ՄԵՆՔ-ին, «Երկիր Ծիրանիին», «Սասնա Ծռերին» և ՀՅԴ-ին՝ հույս ունենալով, որ վերջիններս կհամախմբվեն իրենց շուրջ:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

դիտվել է 58529 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին