Երևան
22 / Փետրվար / 2019

Հայաստանի քաղաքական ու զինվորական էլիտան այցելել է Եռաբլուր (ֆոտո)

Հայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձն է։ Հայաստանի ու Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր պանթեոն:

Մասնավորապես, այստեղ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ ԱՐմեն Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը:

Նշենք, որ 1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գունդ» ստեղծելու որոշում ընդունեց, 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, իսկ 1992 թվականի հունվարի 28-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական որոշումը՝ դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն եւ ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին:

Հայկական բանակի ձեւավորման կարեւորագույն փուլ է համարվում 1988-1992 թվականները, երբ ընթանում էր արցախյան պատերազմը, եւ ռազմական գործողություններում հիմնականում ներգրավված էին կամավորական ջոկատները:

դիտվել է 4941 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն