Երևան
19 / Հուլիս / 2019

Ես և ընտանիքս վերջին օրերին թիրախավորված կերպով ենթարկվում ենք սպառնալիքների

Հարգելի՛ հայրենակիցներ,
Երեկ, հրապարակավ, «չիրավաբան» Հայկազ Մակարյանի և նրա համախոհ սադրիչ ընկերների դեմ հաղորդում եմ տվել ՀՀ իրավապահներին՝ հանցագործության մասին, որ օրեր շարունակ, համացանցում, Հայկազ Մակարյանը խմբակային արշավ է սկսել իմ և ընտանիքիս դեմ:

Նշենք, որ ես և ընտանիքս վերջին օրերին թիրախավորված կերպով ենթարկվում ենք սպառնալիքների, մասսայական վարկաբեկման համացանցային տիրույթում, սոցիալական ցանցերում:
Նրանք ջանում են ամեն կերպ խոչընդոտել USArmenianews.com կայքի աշխատանքներն ու ճնշում բանեցնելով իմ դեմ՝ ստիպելու ինձ լռել, լռեցնել ազատ խոսքն ու այսպիսով բռնանալ մարդու հիմնարար իրավուքներից մեկի վրա՝ խոսքի ազատության իրավունքի:

Նրանք ՖԲ լայվի ժամանակ հանդես են գալիս կոչով և հանրությանը պարտադրում արգելափակել իմ

Ֆեյսբուքյան անձնական էջն և չհետևել կայքին:
ՀՀ իրավապահ մարմիններին տվածս հաղորդումից ժամեր անց, Հայկազ Մակարյանը, ՖԲ իր լայվի ժամանակ ցինիկաբար, անամոթաբար, ստորաբար ստել է, իբր ես շանտաժ եմ անում իր և ընկերների դեմ, պատճառաբանելով, որ ինձ և ընտանիքիս սպառնացողները իրենք չեն, այլ ՝ ուրիշ մարդիկ:
Ուստի, ևս մեկ անգամ որպես իրեղեն ապացույց տեղադրում եմ սքրինշոթ արված սպառնալիքներից մի քանիսը, որոնք արվել են Հայկազ Մակարյանի ՖԲ լայվի ժամանակ ՖԲ իր անձնական էջից:
Հետևությունները թողնում եմ հանրության դատին:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=2277652385844791&id=100008001547171 

դիտվել է 48275 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է