Երևան
21 / Մարտ / 2019

Քեռի, ձեզ մոտ կարող է մի փոքր ուտելու բան մնացած լինի, խնդրում եմ մնացորդները չթափեք, ինձ տվեք

Սրճարանի մենեջերը այդ օրը նշում էր իր ծննդյան տարեդարձը: Նա հրավիրել էր իր ընկերներին ու մի լավ ուրախացան: Նա դուրս եկավ մաքուր օդ շնչելու ու հանկարծ մթության միջից նրան մոտեցավ մի տղա, կլիներ 10-12 տարեկան:

Տղան վախվորած ասաց.

— Քեռի խնդրում եմ, եթե ձեզ մոտ սրճարանում մնացորդներ կան, խնդրում եմ չթափեք, տվեք ինձ:

Մենեջերը մի պահ տարակուսանքով նայեց տղային ու ասաց.

— Գնացինք, — ու տղային տարավ ներս:

Տղան անհրամար էր զգում ներս մտնել, բայց մենեջերը քաջալերեց նրան ու տարավ նստեցրեց սեղանի մոտ: Ընկերները սկսեցին ծաղրել.

— Լսիր, փաստորեն բարի կամքի դեսպան ես դարձել, դուրս քշիր այդ մուրացկանին:

Նա կանչեց մատուցուղուհուն և խնդրեց կերակրել տղային: Մատուցողին, վրդովված նայեց նրան ու ասաց.

— Ես մուրացկաններին չեմ սպասարկում:

Մենեջերը նրա գրպանը գումար դրեց և կրկին խնդրեց կերակրել տղային:

Տղան նստած նայում էր, ու ասաց.

— Ես ինձ համար չէի խնդրում, այլ մայրիկիս ու կրտսեր եղբորս համար: Նրանք տանը քաղցած են: Մայրիկս հիվանդ է:

Մենեջերի մարմնով դող անցավ: Նա հիշեց իր մանկությունը, երբ մայրը հիվանդ էր, ու նրանք օրերով քաղցած էին մնում: Տղայի հետ միասին նստեցին իր ավտոմեքենան, գնացին մոտակա սուպերմարկետը, նա մթերքներ գնեց ու գնացին տղայի տուն:

Դուռը բացեց 30-ին մոտ մի կին, տեսքից երևում էր, որ հիվանդ է: Տեսնելով տղային գրկեց նրան, բայց տեսնելով սննդամթերքով լի տոպրակները զարմացած նայեց ու հարցրեց. Ի՞նչ է սա:

Մենեջերը ներս մտնելու թույլտվություն խնդրեց: Նա կնոջն ասաց, որ ինքն է գնել և խնդդրեց չմերժել իր կողմից օգնությունը: Պատմեց, որ ինքն էլ դժվար մանկություն է ունեցել, ինքն էլ իր մոր հետ շատ դժվարին օրեր են ունեցել և շատ լավ է հասկանում, որ նման իրավիճակում գտնվող մարդուն օգնել է հարկավոր:

Կինը պատմեց, որ իրենք իրենց կամքից անկախ են հայտնվել այդ վիճակում: Նրա ամուսինը լավ վաստակում էր և իրենք լավ էին ապրում: Սակայն մի օր ամուսինը տուն է բերում մեկ ուրիշ կնոջ և ընտանիքին առանց խղճի խայթ զգալու դուրս է վռնդում տանից: Ու ինքն ու երեխաները հայտնվել են այդ վիճակում:

Մենեջերը սկսեց հաճախակի հյուր գալ, նրանց մթերք էր բերում, կնոջ համար դեղեր էր գնում: Շուտով կինն առողջացավ ու անցավ աշխատանքի:
Որոշ ժամանակ անց նա ամուսնության առաջարկություն արեց և մերժում չստացավ, երեխաները նույնպես կողմ էին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն 

դիտվել է 20187 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ալեն Սիմոնյանը ցույց է տվել իր գնումների ՀԴՄ-ն և բացատրել, թե ինչու պահանջել այն

Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ կատարել է ՀՀ օրհներգը (տեսանյութ)

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Մարիամ Հունանյանը հայտնաբերվել է (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...