Երևան
21 / Օգոստոս / 2019

Ռոբերտ Քոչարյանին տեսակցել են որդին և դուստրը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց, որ նիստի ընթացքում պարզվել է, որ գործի մակագրությունը կատարվել է էլեկտրոնային եղանակով և համապատասխան ապացույցները ներկայացվել են:


Նրա խոսքով` երկու բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան, առաջինը ներկայացվել է առաջին ատյանի դատարանի որոշման հրապարակումից անմիջապես հետո, երբ որոշման բովանդակությունը տեսնելը կարևոր չէր, իսկ որոշման բովանդակության հետ ծանոթանալուց հետո երկրորդ բողոքն է ներկայացվել:

«Բողոքում անդրադարձ է կատարվել առաջին ատյանի դատարանի որոշման մեջ տեղ գտած բազմաթիվ խախտումներին: Դա վերաբերվում է հիմնավոր կասկածին, կալանքի հիմքերին, գործը առերևույթ բացառող հանգամանքներին, անձեռնմխելիությանը և այլն», -ասաց Օրբելյանը:

Պաշտպանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի տեսակցելու արգելքը որոշակիորեն լուծվել է: «Տեսակցության արգելքը գործում է, բայց կան բացառություններ: Բացառությունների շրջանակներում երկու անգամ որդին և դուստրը այցել են նրան տեսակցելու: Համակարգիչ տրամադրելու հարցը դեռ չի լուծվել, այստեղ կան և օրենսդրական, և տեխնիկական խնդիրներ: Ներկայացրել ենք, որ կարող ենք տրամադրել այնպիսի համակարգիչ , որը չունենա համացանցի մուտքի հնարավորություն», նշեց Օրբելյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Դատարանը միևնույն ժամանակ քննել է նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:

դիտվել է 24911 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին