Երևան
20 / Ապրիլ / 2019

Բարև, անծանո՛թ ընկեր…Ոնց կուզեի հարցնել ինչպես ես, բայց …Հերիք է մի բառ՝ << Քառօրյա>>

Բարև, անծանո՛թ ընկեր…Ոնց կուզեի հարցնել ինչպես ես, բայց …
Հերիք է մի բառ՝ << Քառօրյա>> : Աչքիս առաւջ, ժապավենի պես մի պատկեր է անցնում, իմ անծանոթ հարազատ: Մեկը ջահը ձեռքին, առաջնորդում է մի մեծ խումբ: Այո՛, դու ինձ համար դարձար քառօրյայի ջահակիր հերոսը: Երբ տեսա նկարդ ինձ թվաց՝ մարմինս մագնիսի պես իր վրա է հավաքել աշխարհի բոլոր դողերը: Խոստովանում եմ անսովոր ծանոթություն էր: Սկսեցի քրքրել հիշողությանս բոլոր շերտերը: Փորձում էի գտնել քեզ տեսողական հիշողությանս մի թաքուն անկյունում, հուսալով, որ գուցե մի օր, մի տեղ կողքովդ անցել ու չեմ մտապահել բարի դեմքդ ու հերոսական կեցվածքդ: Աղոթում էի, որ հետ գաս, որ թշնամու դավադիր գնդակը նենգաբար ընտրած չլինի քեզ: Ապարդյուն… Հետո միայն հասկացա, որ քեզ փնտրել պետք չէ, որ դու ամենուր ես: Ես՝ սնահավատներին ծաղրողս, ում համար ճշմարիտը միայն Աստծո գոյությունն էր, սկսեցի հավատալ անբացատրելի մի բանի՝ ներկայությանդ:

Մեր արտասովոր ծանոթությունը ստիպեց ավելի սիրել հայրենիքս, <<Հերոս>> բառը գրել մեծատառով ու գիտակցել, որ հայոց ամեն բուռ հողից արյուն կկաթի եթե բռիդ մեջ սեղմես: Որպես ապագա կին և մայր երդվեցի շիրիմովդ, անել ամենն ինձանից կախված, որ հիշատակդ վառ պահեմ, հավատալով, որ մարդ մեռնում է միայն, երբ դադարում են հիշել նրան:

Ադամներ դաստիարակելը դարձավ նպատակ, որ փափագում եմ Աստծո կամոք կատարել: Դու խախտեցիր ռազմական կանոնադրության բոլոր օրինաչափությունները: Աստղերի պես փայլուն քո արժանիքներով ու դրանց դասավորությամբ երևան հանեցիր նոր ու հավասարը չունեցող կոչում: Քո անունը լսվեց աշխարհի բոլոր անկյուններում ուր հայը հաստատվել է: Չեմ վախենա ասել, որ դարձար մերօրյա ամենայն հայոց Հերոսը: Գիտե՞ս Հերոս, ես սիրում եմ մեր բոլոր Հերոսներին: Ձեզանից շատերն ինձ համար պապ են, շատերը նախահայր, հորեղբայրների մեծ դասակի մասին խոսք չկա: Այդ շարքերում միայն եղբայրներն էին պակասում: Բայց արի ու տես, եղբայ՛րս, ձեր դասակն էլ ավաղ չուշացավ լրացնելու եղբայրներիս բացակայությունը Հերոսներիս շարքերում: Որդիներիս բացակայության թաքուն աղաչանքը տողերիս հետ քեզ եմ հանձնում: Ես գիտեմ՝ երկրի վրա քո առաքելությունը դու շարունակում ես երկնքում ու դրա համար վստահորեն աշխարհիս թռչունների խաղաղ ճախրանքը պահ եմ տալիս քեզ: Թող Տերն ինձ ների բայց դու եղիր մերօրյա ռազմի Աստվածը, Վահագնի Հերո՛ս որդի: Դու երկնքից հսկիր հայոց խաղաղությունը, որ ոչ մի աչք չթացվի, որ մոմի նմանվող զինվորի ոչ մի կյանք չհանգի: Անչափ շնորհակալ եմ քեզ այն հպարտության համար, որ զգում եմ, որպես հայ, որպես քույր: Շնորհակալ եմ չապրածդ գարուններն այս տեսակ շռայլությամբ ինձ նվիրելու համար: Շնորհակալ եմ անմար ջահիդ համար, որով իմ տեսած ժապավենում լուսավորում ես մեր սերնդի ամեն հերոսի փառավոր ճամփան:

Շնորհակալ եմ քո մի բուռ արևի համար: Ես աչքերս քեզ եմ նվիրում քո մի բուռ արևին ի պատասխան, որ դրանցով նայես աշխարհին, իսկ երբ փակեմ դրանք, հույս ունեմ, որ գոնե հեռվից ու գոնե մի անգամ կերևաս ինձ հավերժիս ճանապարհին:

Մինչ հանդիպում եղբայր…

Հեղինակ՝Անի Ամիրջանյան։ 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.amirjanyan.96/posts/750227195353643?__xts__[0]=68.ARD_iLTSmhqgMLbWThKOHj_oEQCCcnv5f7re53Rr46UkGnBO4zTnl5yqe16588TZz24dTDKWu0DpTf72AccJY5GUR8ffNzMyznoGU2Ph37JeHybtYaJw6o4MidDi1ZKsW-jYUUET9h2yu_miNRW-aVfNM1EDAvK88wtLDgDvdwHkdJ-caUiKawtwInSpKg9VbXB3LCWvET3Wy6R1Pp_ezZX6E0fdTgrldlPGtk8Q83uRuovOCfhFHaziivV8uqrRvqgOAfUnx-zWexjD0ZTdR9D_07GE4WxeDuItd4-xCmoA23jtVe3hnVC4SKxx9bv6UD_-Jwa4GHw3NB0zhCbPqyY1unQgjoE-NyXZ5HDMurm29qN6CQudFscfhw&__tn__=-R 

դիտվել է 28223 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արցախում 17-ամյա տղան 10-ամյա եղբորը սպանել է համակարգչային խաղի ազդեցության տակ

Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին եթերի մասին

Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով