Երևան
21 / Օգոստոս / 2019

Ալիեւը վախենում է. «Յանուկովիչի նամակը»

Lragir.am-ը գրում է. Ուկրաինայի դատարանը նախկի նախագահ Վիկտոր Յանուկովիչին հեռակա դատապարտել է 13 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել է, որ 2014 թվականի մարտի 1-ին Ուկրաինայի տարածք ռուսական զորքեր մտցնելու կոչով Վլադիմիր Պուտինին Վիկտոր Յանուկովիչի դիմումը պետական դավաճանություն է եւ ագրեսիայի հանցակցություն: Քննությունը եկել է եզրակացության, որ Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցողը ոչ թե քաղաքացիական պատերազմ է, այլ Ռուսաստանի ուղղակի ագրեսիա: Հիմա Յանուկովիչը թաքնվում է Ռուսաստանում՝ Պուտինի հովանու ներքո:

Հայաստանում վերսկսվել է 2008 թվականի մարտի 1-ի գործի քննությունը: Ընդ որում, երկրի այն ժամանակվա ղեկավարությանը լրջագույն մեղադրանքներ են ներկայացվել՝ սահմանադրական կարգի տապալում եւ իշխանության ուզուրպացիա: Ի տարբերություն Յանուկովիչի՝ Ռոբերտ Քոչարյանը եկել է Հայաստան եւ ենթարկվել հայկական դատարանի որոշմանը: Հիմա նա ճաղերի հետեւում է եւ սպասում է դատական գործընթացին:

2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցածը շատ կարեւոր է Հայաստանի ներքին քաղաքականության տեսանկյունից: 2008 թ. Հայաստանում իշխանությունը փոխվեց առանց ղարաբաղյան կարգավորման հետ կապակցելու: 1998 թվականին, օրինակ, Հայաստանի իշխանությունը փոխվեց, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ տարածքային զիջումներ նախատեսող կարգավորման նախագիծ կա:

Տարածքային ամբողջականության կորստի՝ որպես իշխանափոխության գործոնի տեսանկյունից պետք է Հայաստանում պատմության այլ դրվագներ էլ հիշել: Մասնավորապես, ապրիլյան պատերազմը եւ Արցախում ու Հայաստանի սահմանին էսկալացիայի այլ դեպքեր, երբ Մոսկվայից հնչում էին ՀԱՊԿ զորքեր ուղարկելու կամ Ռուսաստանին օգնության դիմելու «առաջարկներ»: Հայաստանի իշխանություններն ամեն անգամ քաղաքավարի մերժում էին այդ առաջարկները, իսկ ՀԱՊԿ ղեկավարությունը հիասթափությամբ նշում էր, որ Երեւանը համառորեն չի ցանկանում օգնության դիմել: Չի բացառվում, որ օգնության դիմումը հանգեցներ տարածաշրջանում ստատուս-քվոյի փոփոխության, եւ այդ պայմաններում իշխանափոխությունը կլիներ չարյաց փոքրագույնը:

Այն, որ Հայաստանի իշխանությունները չգրեցին «Յանուկովիչի նամակը» եւ «օգնության» չկանչեցին Ռուսաստանին, Իրանի եւ համաշխարհային կենտրոնների հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու միջոց էր: Բացի այդ, Հայաստանում հիանալի հասկանում էին, որ արցախյան հակամարտության գոտում ստատուս-քվոյի ցանկացած փոփոխությունը կարող է հանգեցնել իշխող խմբավորման եւ առհասարակ հայկական պետականության վերջին: Ապրիլյան պատերազմից հետո շշուկներ էին տարածվել, որ Ղարաբաղի հարցով պարտվողական համաձայնագիր է պատրաստվում, եւ դա բավարար էր ինչպես 2016 թվականի ապրիլին Սասնա ծռեր խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման, այնպես էլ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի հրաժարականի համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 22120 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին