Երևան
17 / Փետրվար / 2019

Ինչն էր կիսատ թողել Փաշինյանը Մոսկվայում

lragir.am-ը գրել է. Կառավարությունը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Ըստ հաղորդագրության, խոսվել է երկկողմ կապերի, ԵՏՄ ինտեգրացիայի մասին: Հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունն ուշագրավ է նրանով, որ ընդամենը երեք օր առաջ Մոսկվայում տեղի էր ունեցել Մեդվեդեւ-Փաշինյան հանդիպում:

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էր ժամանել Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովից: Մոսկվա ժամանելու առիթը ԵՏՄ նախագահությունն էր, որը 2019 թվականին Ռուսաստանից փոխանցվել է Հայաստանին: Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նախագահող երկրի ղեկավարի կարգավիճակում ելույթ ունեցավ ԵՏՄ հանձնաժողովի անդամների առաջ: Այցի ընթացքում եղել է նաեւ հանդիպում Դմիտրի Մեդվեդեւի հետ: Ընդ որում, ըստ ռուսական լրատվամիջոցների՝ հանդիպումը եղել էր հայկական կողմի նախաձեռնությամբ:

ՌԴ նախագահ Պուտինի օրակարգում այդպես էլ տեղ չէր գտնվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար: Իսկ գուցե չէր գտնվել առիթ կամ պատճառ:

Որն էր եղել Մեդվեդեւի հետ հանդիպման առիթը կամ պատճառը: Արդյոք հայկական կողմի համար հանդիպումը կարեւոր էր Մոսկվա այցի ընթացքում գոնե վարչապետի մակարդակով հանդիպում ունենալու համար, թե՞ հայկական կողմն ուներ կոնկրետ հարցեր:

Երեք օր անց հեռախոսազրույցը հուշում է, որ Մոսկվայի հանդիպմանը քննարկվել են կոնկրետ հարցեր եւ դրանք թերեւս մնացել են կիսատ, կամ պայմանական ասած՝ կիսատ, այն իմաստով, որ անցնող երեք օրերի ընթացքում ունեցել են շարունակություն եւ առաջացել է հեռախոսազրույցի անհրաժեշտություն:

Ի՞նչն էր «կիսատ» մնացել մոսկովյան հանդիպմանը, խոսքը քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական նշանակության հարցերի մասին է:

Մոսկվայում ԵՏՄ հանձնաժողովի առաջ ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսել էր կարեւոր հարցի՝ էներգետիկ միասնական շուկայի մասին, դրանում տեսնելով նաեւ օրինակ գազի գնագոյացման խնդրի համակարգային լուծումը:

Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունը ներկայում բավական հակասական փուլում է: Մի կողմից կա Հայաստանում ենթակառուցվածքային ոլորտներում Ռուսաստանի գերիշխող դիրքը, մյուս կողմից մի շարք ուղղություններով այդ ընկերությունների գործունեության արդյունավետության եւ օրինականության հարցը, մասնավորապես գազ, երկաթուղի:

Դրան զուգահեռ ակնառու է, որ Ռուսաստանը կարծես թե հրաժարվել է Հայաստանի տնտեսության այլ «ներարկումներից»:

Ընդ որում, դա ամենեւին նոր չէ: 2013 թվականին, երբ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարեց ԵՏՄ-ին անդամակցելու մասին, հայտարարվում էր նաեւ ներդրումային հուժկու ալիքի մասին: Սակայն չեղավ ոչ մի ներդրումային «ջրհեղեղ»: Կամ, ներդրումների մասին խոսակցությունն իսկապես ջուր ստացվեց: Այստեղ իհարկե հանգամանքները թե քաղաքական, թե տնտեսական, թե աշխարհքաղաքական դաշտում էին: 2013-ից ուկրաինական ճգմնաժամը բերեց ՌԴ հանդեպ միջազգային պատժամիջոցների, որոնք էապես թուլացրին եւ շարունակում են թուլացնել ՌԴ տնտեսությունը: Դրան զուգահեռ, Հայաստանի իշխանության քաղաքականությունը բերեց նրան, որ Երեւանը լիովին դիտարկվեց ռուսական խնամակալության, ինքնիշխանությունից զուրկ մի գոտի: Ռուսաստանը Հայաստանը դիտարկեց իր գրպանում, ավելորդ համարելով Երեւանին իր մոտ պահելու համար կարկանդակի անհրաժեշտությունը, համոզված լինելով, որ մտրակը լիովին բավարար էր:

Առավել մանրամասն՝ ասյտեղ

դիտվել է 8808 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն