Երևան
24 / Ապրիլ / 2019

«Քաղաքական մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ անկելանոց»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մինչ Հայաստանի իշխանությունները հասարակությանը պատրաստում են խաղաղության և համոզում, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հերթական ապակառուցողական, հակահայկական, հայտարարությամբ:

Ալիևը նշել է, թե այսօր Ադրբեջանի դիրքերը բանակցություններում բավականին ամուր են, ինչպես նաև խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և դրա համար նրանք կօգտագործեն բոլոր գործիքները , այդ թվում՝ ուժայինը:

Հայաստանում իշխանափոխությունից հետո էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արդեն որերորդ անգամ ռազմատենչ հռետորաբանություն է կիրառում, չնայած վարչապետ Փաշինյանի՝ Ալիեւին ուղղված կոմպլիմենտներին:

Հայկական կողմը համապատասխան դիրքորոշում որդեգրելու փոխարեն «ջայլամային քաղաքականություն» է վարում՝ գործնականում հրաժարվելով Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:

Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները ի ցույց են դնում նրա ՝ խաղաղության պատրաստ չլինելու հանգամանքը:

Խաղաղություն չեն մուրում, այն պետք է պարտադրել և հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչման:

Այլ տարբերակ չի կարող քննարկվել, քանի որ «քաղաքական մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ անկելանոց»:

Խաղաղության հասնելու լավագույն ճանապարհը ազգային միասնական հասարակության, հզոր բանակի, ուժեղ ազգային եկեղեցու առկայությունն է:

Հ.Գ. ՛՛Qui desiderat pacem, praeparet bellum՛՛- Ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի»:

դիտվել է 17964 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել