Երևան
19 / Օգոստոս / 2019

Պաշտոնանկ են արվել Կոտայքի ոստիկանապետն ու Աբովյանի բաժնի պետը

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից:

Պաշտոնից ազատված ոստիկանները գրանցվել են կադրերի ռեզերվում:

Թե ինչով է պայմանավորված պաշտոնանկությունները, ոստիկանությունից պատասխանեցին, որ համակարգում կադրային փոփոխություններ մշտապես լինում են:


Սակայն, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, պաշտոնանկությունները կապված են Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 29-ին տեղի ունեցած զինված միջադեպի հետ։

Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով մարմնական տարբեր վնասվածքներ ստացած 7 անձ տեղափոխվել են հիվանդանոցներ, մեկը՝ մահացել: Միջադեպի մասնակիցների թվում են եղել «Շշի Մելո» մականվամբ հայտնի, ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին, քրոջ որդին և եղբորորդին:

դիտվել է 17802 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին