Երևան
22 / Փետրվար / 2019

Անկանխատեսելի իրավիճակ

Lragir.am-ը գրում է. Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում անհրաժեշտ են կանխատեսելիություն, կայունություն, հրապարակայնություն եւ միմյանց մտադրությունների ըմբռնում, Երեւանում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

Հայաստանում նոր կառավարության օրոք շատ է խոսվում հայ-ռուսական հարաբերություններում եւ եվրասիական բլոկներում առաջացած խնդիրների, անվստահության մասին: Հատկապես դժգոհում են ռուսները, եւ դա հասկանալի է: Եվ Գրիգորի Կարասինի ակնարկն էլ ուղղված է Հայաստանին, դրանում կասկած չկա: Ռուսաստանում համարում են, որ Հայաստանը անկանխատեսելի է դարձել, թեեւ Երեւանը հայտարարել է, որ արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի լինելու, պարզապես բաց ու հրապարակային քննարկելու են եղած խնդիրները:

Բայց այս անմեղ ցանկությունն իսկ Մոսկվայում ընկալվում է որպես անկանխատեսելիություն, եւ պատճառն էլ առավել քան պարզ է՝ նախորդ տասնամյակներում Ռուսաստանը Հայաստանից ստացել է այն ամենը, ինչ ցանկացել է, իսկ հիմա, օրինակ, գազի գնի շանտաժի դիմաց Երեւանը հայտարարում է, որ ոչինչ չի զիջելու:

Փոխարենը, վերջին տասնամյակների փորձը հայ հանրության համար լիովին կանխատեսելի է դարձրել Ռուսաստանը եւ հայ-ռուսական դարավոր բարեկամության բնույթը: Ռուսաստանը թուրքերի հետ իր հարցերը կարգավորել է հայկական տարածքների ու շահերի հաշվին, երկու անգամ թույլ չի տվել Ադրբեջանի պարտությունը Արցախյան պատերազմներում, կազմակերպելով եւ իրականացնելով հայերի զանգվածային տեղահանությունը, զինել է Հայաստանի հակառակորդին ու տվել նաեւ այդ զենքը հայերի դեմ կիրառելու իրավունք:

Ռուսաստանը միջազգային քաղաքականության ասպարեզում Հայաստանի հակառակորդների աջակցությամբ վարել է Հայաստանը շրջափակելու եւ մեկուսացնելու, արտաքին հարաբերությունները սահմանափակելու քաղաքականություն:

Այս ամենը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ: Հիմա, երբ դրվել է հայ-ռուսական հարաբերությունը գործընկերային ու իսկապես դաշնակցային, միմյանց ներքին գործերին չխառնվելու խնդիրը, ի վիճակի՞ է Ռուսաստանը դառնալ քիչ ինչ «անկանխատեսելի», այն առումով որ ընդունի այդ խնդիրը: Հարաբերությունների նախկին բնույթը, պարզվեց, լուրջ խնդիրների առաջ է դրել ոչ միայն Հայաստանին, այլեւ առաջին հերթին Ռուսաստանին:

դիտվել է 12570 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն