Երևան
23 / Օգոստոս / 2019

Կոչ եմ անում արտերկրում գտնվող բոլոր իմ ծանոթ֊անծանոթ բարեկամներին, չհավատաք սուտ ու կեղծ խոսքերին, ձեր բան ու գործը չթողնեք ու չվերադառնաք

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Զոհրաբյանը իր էջում գրառում է կատարել…

Ծիծաղելի և գարշելի է այն հանգամանքը, երբ երկրիդ ղեկավարը ինչպես նախկինում ԱԺ ամբիոնից մեծ մեծ խոսում էր,այնպես էլ այսօր Գերմանիայի Քյոլն քաղաքի հայկական եկեղեցում նույնպես իր քաշից ու բոյից ավել խոսքերով դիմեց հայերին, թե եկեք ու տեր կանգնեք ձեր երկրին…

Կոչ եմ անում արտերկրում գտնվող բոլոր իմ ծանոթ֊անծանոթ բարեկամներին,

Գերմանիայում բնակվող իմ ընկերներին ու բարեկամներին, չհավատաք սուտ ու կեղծ խոսքերին,ձեր բան ու գործը չթողնեք ու չվերադառնաք, քանի որ այստեղ ոչ աշխատանք կա, տվի, և ոչ էլ ապագա…

Ձեզ չարամտորեն փորձում են խաբել, բերել հայրենիք որպես գլխաքանակ, որ դուք ընդամենը 70֊80.000 դրամով աշխատեք,հարկ վճարեք և ապահովեք նրանց իսկ բարեկեցիկ կյանքը, ապահովեք նրանց իսկ կոստյում հագցնողներով,և վերջապես աշխատեք, որ հենց նրանք ստանան ձեր քրտինքի հաշվին պարգևավճարներ…

Իմ օրինակը թող դաս լինի բոլորիդ համար, ես էլ վերադարձա հենց նույն Գերմանիայից, Քյոլնից,թողնելով իմ բան ու գործը, ապագան, եկա որպեսզի տիրություն անեմ սեփական երկրիս, բայց ցավոք հենց երկիրը տիրություն չարեց…

Լավ եղեք, պինդ կացեք, շուտով գալիս եմ։ Անկեղծորեն Հայկ Զոհրաբյան

դիտվել է 105220 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին