Երևան
24 / Հուլիս / 2019

«Զուսպ ու համեստ» Փաշինյանները, պարզվում է, ճոխությունների սիրահար են

Եթե սկզբնական շրջանում բազմիցս ներկայացվում էր Փաշինյան ընտանիքի ապրելակերպը, խոսվում նրանց հասարակ կենցաղի մասին, ցույց էր տրվում նրանց ամենասովորական բնակարանը, Աննա Հակոբյանի՝ շատ հասարակ առևտուրը սուպերմարկետից, ապա պատկերն ամիսների ընթացքում բավականին փոխվել է։ «Զուսպ ու համեստ» Փաշինյանները, պարզվում է, ճոխությունների սիրահար են։ Եթե ապրիլին մարդկանց հետաքրքրում էր Փաշինյանի ուսապարկն ու գլխարկը, ապա հիմա վստահ եմ, որ շատերին գուցե դուր չգա, եթե իմանան, որ էժանագին ուսապարկին և սովորական զինվորական շապիկին փոխարինելու են եկել թանկարժեք կոստյումը, բրենդային բլուզն ու շարֆը։ Իսկ ահա վարչապետի տիկնոջ ցանկացած աշխատանքային այց արտերկիր, ասում են, հիմնականում ավարտվում է թանկարժեք շոփինգով։

Միֆերը, թե Փաշինյան ընտանիքը հագուստի ընտրության հարցում նախապատվությունը տալիս է միայն տեղական արտադրողներին, միամտություն է։

Որպեսզի ասածներս մերկապարանոց չհնչեն, կներկայացնեմ մի քանի անհերքելի ապացույց, որոնք այնքան էլ դժվար չէր գտնելը։ Պարզապես մի փոքր ուշադրություն, ու փաստերն ինքնին խոսուն են։

Ժողովրդական առածն ասում է․ «Չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ»։ Սա, միանշանակ, տեղին է Աննա Հակոբյանի պարագայում, որովհետև նա, ոչ ավել, ոչ պակաս, սկսել է հագնվել աշխարհահռչակ նորաձևության տներից։

Այս լուսանկարում, օրինակ, տիկին Հակոբյանը կրում է Dior բրենդի 570.000 դրամ արժողությամբ կոշիկ։ Մի քիչ շատ է, չե՞ք կարծում, մի մարդու համար, ով ժամանակին կարող էր իրեն թույլ տալ հագնվել լավագույն դեպքում նույն բրենդների լյուքս քոփիից։

Տոնական օրերին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ հրաշալի երեկո են անցկացրել «Մալխաս» ակումբում: Դրանից հետո սկսեցին քննարկումներ՝ կապված վարչապետի հագուստի հետ: Փաշինյանն այդ օրը կրել է Zegna բլուզ, որն արժե 600 դոլար, իսկ ահա շարֆը՝ մոտավորապես 300 դոլար: 

Կարծում եմ, որ դեռ առիթներ էլի կունենանք՝ տեսնելու նրանց թանկարժեք հագուստները, որոնք դեռ չեն հասցրել կրել։

Նյութի աղբյուր՝ https://chshti-ofis.blogspot.com/2019/02/blog-post.html 

դիտվել է 201914 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վալերի Օսիպյանը ներկայացրեց նորանշանակ պետին

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է