Երևան
20 / Մարտ / 2019

Ինչո՞վ են վտանգավոր Facebook-ի թեստերը

Ամեն օր Facebook-ի գրեթե բոլոր օգտատերերն իրենց նորությունների պատին հանդիպում են տարբեր թեստեր ապագայի, անցյալի, ինչո՞ւ ոչ, նաև նախորդ կյանքի մասին: Թեստերից բացի, շատ են նաև հումորային նամակագրություններն ու կանխատեսումները: Facebook-ի հայ օգտատերերը վերջին օրերին ակտիվորեն տարածում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հումորային նամակագրությունը՝ դրանով իսկ վտանգելով սեփական ինտերնետ անվտանգությունը:

Ինչո՞վ են վտանգավոր նման թեստերը, և ինչո՞ւ չպետք է անցնել դրանք:

Հավելվածները, որոնք գեներացնում են թեստերի արդյունքները, ստանում են ձեր տվյալների նկատմամբ ամբողջական հասանելիություն: Ամենավատն այն է, որ տվյալները մնում են ընդմիշտ: Հավելվածները կարող է պահպանել ձեր մասին տեղեկատվություն՝ որտեղ հնարավոր է, և վաճառել դրանք՝ ում ցանկանա:

Հաճախ օգտատերերի մասին տեղեկատվությունը վաճառվում է գովազդատուներին:Սա նշանակում է, որ պետք է պատրաստ լինել անընդհատ կրկնվող գովազդներին: Գովազդները կհայտնվեն ոչ միայն բրաուզերներում և Facebook-ում, այլև կուղարկվեն ձեզ էլեկտրոնային փոստով:

Հաճախ տվյալները վաճառվում են նաև բանկերին: Բանկերն օգտագործում են սոցցանցերի անձնական տվյալները, որպեսզի հասկանան, թե որքան վճարունակ է տվյալ օգտատերը:

Անձնական տվյալները կարող են օգտագործվել նաև ֆիշինգի համար: Ձեր ծանոթներին և ընկերներին կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ օգտագործելով ձեր տվյալները:

Այսպիսով, խորհուրդ չի տրվում անցնել սոցցանցերում առաջարկվող թեստերը՝ առաջին հերթին՝ անվտանգության նկատառումներով: Անցեք միայն այն թեստերը, որոնք ձեզ առաջարկում են ձեզ ծանոթ և վստահելի կայքերը:

Հակառակ դեպքում դուք ձեր մասին կհաղորդեք հետևյալ տվյալները՝

Անունը, պրոֆիլի լուսանկարը, տարիքը, սեռը, ծննդյան օրը և այլ հանրային տեղեկություններ
Ընկերների ամբողջական ցանկը
Ամենը, ինչ դուք հրապարակել եք
Բոլոր լուսանկարները և այն լուսանկարները, որտեղ դուք նշված եք
Ձեր կրթությունը
Հարազատ քաղաքը և բնակության վայրը
Այն ամենի ցանկը, ինչ դուք երբևէ հավանել եք
IP-հասցեն
Տեղեկատվություն այն սարքի մասին, որով դուք մուտք եք գործում Facebook, այդ թվում՝ բրաուզերը և լեզուն:
Սիրարփի Աղաբաբյան

https://168.am/2019/02/01/1076160.html 

դիտվել է 18802 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ինչպես են «օրենքով գող» Աստրախանցի Հայկոյին բերման ենթարկում (տեսանյութ)

Լուլուն հանուն Կարեն Կարապետյանի պատրաստ էր արտագաղթել․ (տեսանյութ)

(Տեսանյութ).Ձյունիկ Վարդանյանը հղի է. նրանց առաջնեկը տղա է

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...