Երևան
23 / Օգոստոս / 2019

Երեւանում 16-ամյա աշակերտը շենքի 4-րդ հարկից վայր է ընկել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 4-ին, Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի փաստով. ժամը 18։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ Երեւանի 1-03 շտապօգնության թիվ 51 բժիշկների խումբը «կատատրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխված քաղաքացին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին 16-ամյա Հ. Կ.-ն է, ով իրենց շենքի 4-րդ հարկի պատշգամբից վայր է ընկել։


Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, անզգուշություն, թե ինքնասպանության փորձ, պարզ կլինի քննության ընթացքում։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը սովորում է Երեւանում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի ավագ դպրոցի 10-րդ դասարանում։

դիտվել է 22913 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին