Երևան
21 / Օգոստոս / 2019

Արսեն Թորոսյանի կադրի դեմ քրգործ է հարուցվել

Քիչ առաջ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունվարի 16-ին վարույթ է ընդունվել 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով՝ Իջևան քաղաքի բնակիչը Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենը, 2015 թվականի ամռանը, իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն չկատարելով խոստումը, հափշտակել է գումարը:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հունվարի 17-ին Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենին ծանուցագիր է ուղարկվել նախաքննական մարմին ներկայանալու վերաբերյալ, սակայն վերջինս մինչ օրս չի ներկայացել:

Ըստ տեղեկությունների՝ խոսքը Նարեկ Վանեսյանի մասին է, որը նշված քրեական գործում ներգրավված է որպես կասկածյալ։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Նարեկ Վանեսյանն ասաց, որ լրատվամիջոցներից է տեղեկացել, որ իր դեմ գործ է հարուցվել․ «Մամուլից իմացա այդ մասին: Ցավոք, ոչինչ չեմ ստորագրել, տեղյակ չեմ եղել, չեմ ծանուցվել, հիմա փորձում եմ հասկանալ՝ սա ինչ է»,- նշեց Վանեսյանը։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Նարեկ Վանեսյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է և պաշտոնի նշանակվել էր Թորոսյանի նախարար դառնալուց հետո, սակայն հայտնվեց սկանդալի կիզակետում, որից հետո հրաժարական տվեց։

Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=311623&l=am 

դիտվել է 8400 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին