Երևան
20 / Ապրիլ / 2019

135 կգ կշռող ամերիկուհին, որը մի անգամ քաշի պատճառով քիչ է մնացել՝ խեղդվի, նիհարել և մոդել է դարձել (լուսանկարներ)

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի բնակչուհի Դոմինիկ Մոնթգոմերին սկսել է նիհարել դեպքից հետո, երբ քաշի պատճառով քիչ է մնացել՝ խեղդվեր ծովում, գրում է Daily Mirror-ը:

Բանն այն է, որ մի անգամ, երբ 21-ամյա Դոմինիկը 135 կգ էր կշռում, ընկերների հետ ծովում լողալու ժամանակ հայտնվել է մակընթացության մեջ և քիչ է մնացել՝ խեղդվի, իսկ ընկերները քաշի պատճառով չեն կարողացել նրան դուրս բերել:

Այս դեպքը պատճառ է հանդիսացել երիտասարդ աղջկա համար, որպեսզի սկսի նիհարել: Դոմինիկը պատմել է, որ մինչ այդ էլ բարդույթավորվել է իր քաշից և բազմիցս նիհարելու ապարդյուն փորձեր է արել:

Այնուամենայնիվ, 4 տարվա ընթացքում Դոմինիկին հաջողվել է շուրջ 70 կգ նիհարել: Նա հրաժարվել է արագ սննդից և սկսել է մարզասրահ հաճախել:

Անցած տարվա աշնանը երիտասարդ կինն իրագործել է մանկության երազանքը. նա պոդիում է բարձրացել Լոս Անջելեսի նորաձևության շոուի ժամանակ, իսկ շուտով կմասնակցի նաև Նյու Յորքում կայանալիք նորաձևության շաբաթին: Այժմ Մոնթգոմերին երազում է մասնակցել Victoria's Secret-ի ցուցադրությանը և ամեն ինչ անում է նպատակին հասնելու համար:

 

 

 

 

 

դիտվել է 27395 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արփինե Հովհաննիսյանը փոխել է ապրելակերպը. նախկին պատգամավորը նոր զբաղմունք է գտել

Ինչպիսին էին հայ հայտնիները «Հայ Սուպերսթար» նախագծում և ինչպիսին են այսօր

Տեսանյութ. Երբ գեղեցկության մրցույթի հաղթողը հենց բեմում մաքրեց դիմահարդարումը, ժյուրին շոկի ենթարկվ...

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով