Երևան
24 / Ապրիլ / 2019

Ով է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավուշի մարզպետ է նշանակվել Հայկ Չոբանյանը։

Ստորև ներկայացնում ենք Հայկ Չոբանյանի կենսագրությունը.

Ծնվել է 1973 թ., ՀՀ Տավուշի մարզի Տավուշ գյուղում:Ավարտել է Տավուշի միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով։ 1995 թ. ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը, եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը: 1995-1997 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 1999 թ. ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիան:
Աշխատանքային գործունեությունն սկսել է 1997 թ.՝ «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում՝ որպես տնտեսական բաժնի խմբագիր:
1998-2001 թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում:

2000-2003թթ. աշխատել է որպես հրատարակչության տնօրեն:
2003-2012 թթ. ղեկավարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:
2006-2013թթ. եղել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ խորհրդի անդամ:

2012 թ. Հիմնադրել և մինչև 2018թ. ղեկավարել է «Արփի սոլար» ընկերությունը:
2014-ից աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն:
2018-ին հիմնադրել է Ֆրիներջի ընկերությունը և հանդիսանում է նրա գլխավոր տնօրենը:

2007 թվականից սկսած Հայկ Չոբանյանը հանդիսացել է մի շարք տեղական և միջազգային նախաձեռնությունների անդամ, մասնավորապես՝ Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորումի խորհրդի անդամ, ԵՄ էլեկտրոնային կառավարման զարգացման կենտրոնի մասնավոր ոլորտի աջակցության կոմիտեի անդամ, ՀՀ ՏՏ զարգացման ազգային խորհրդի անդամ, ԵՄ թվային շուկաների ներդաշնակեցում ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, ՏՏ համաշխարհային ալյանսի խորհրդի անդամ:
2012թ-ից ղեկավարում է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը:
2016 թ-ից հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը:
2016թ-ից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
2017թ-ից Հայաստանի փառատոնների ասոցիացիայի նախագահն է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

դիտվել է 60372 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել