Երևան
15 / Դեկտեմբեր / 2019

Մակրոնը բացեց երկրորդ ճակատն Արցախի հարցում. Ֆրանսիան վերադառնում է…

Lragir.am-ը գրում է․Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների հետ հանդիպմանը հայտարարել է ապրիլի 24-ը 1915 թվականի հայերի ցեղասպանության հիշատակի օր հռչակելու իր որոշման մասին, որի վերաբերյալ խոսել էր դեռեւս նախորդ տարի Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովի օրերին Երեւան այցի ընթացքում:

Մակրոնը միաժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան շարունակելու է հետեւողական պայքարը Թուրքիայի ժխտման քաղաքականության դեմ. «Ես հստակ ասում եմ՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ամբողջական պատասխանատվությունը Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելն է»:

Ֆրանսիան տեւական ժամանակաշրջան է, ինչ բավական պասիվ է Արցախի գործընթացում, համենայն դեպս Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների, նաեւ ռեգիոնալ աշխուժության քայլեր դրսեւորող եւ այդ հարցում Հայաստանի հետ հարաբերության վրա շեշտադրում անող Գերմանիայի համեմատ:

Միեւնույն ժամանակ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների հետ հանդիպմանը Մակրոնի արած հայտարարությունը հուշում է, որ Ֆրանսիան «վերադառնում» է, պարզապես այսպես ասած «հակառակ կողմից»:

Բանն այն է, որ հայկական հարցը ժամանակակից իրողություններում բաժանված չէ ցեղասպանության ճանաչման եւ Արցախի գործընթացների: Դրանք ամբողջություն են իրենց ոչ միայն պատմա-քաղաքական, հոգեբանական հենքով, այլ նաեւ աշխարհքաղաքական նշանակությամբ, ռեգիոնալ համատեքստով, որի արմատները հասնում են ընդհուպ Առաջին համաշխարհային պատերազմ, դրա արդյունքում ձեւավորված ռեգիոնալ ստատուս-քվո, որի խորքային վերանայումը սկսվել է հենց արցախյան խնդրով եւ ավարտվել նոր ստատուս-քվոյի ձեւավորումով:

Ներկայում աշխարհքաղաքական գործընթացը լայն իմաստով տեղավորվում է երկու այդ իրողությունների, երկու «ստատուս-քվոների» պայքարի շրջանակում՝ Առաջին համաշխարհայինից հետո հաստատված եւ ռուս-թուրքական պայմանագրերով ամրագրված, ու ԽՍՀՄ փլուզմամբ եւ Արցախի պատերազմով փոփոխված ստատուս-քվոների պայքար, աշխարհակարգային վերափոխման գործընթացի համատեքստում:

Ֆրանսիայի նախագահը փաստացի հայտարարում է այդ պայքարում Ֆրանսիայի դիրքավորման մասին՝ հոգուտ Արցախի պատերազմով հաստատված ստատուս-քվոյի, եւ դրա խորքում եղած աշխարհակարգային նոր հարաբերակցության: Մակրոնի հայտարարությունը «երկրորդ ճակատի» մասին է, այդ ճակատում Ֆրանսիայի պատասխանատվության եւ փաստացի առաջնորդելու հավակնության մասին:

Փարիզն ըստ երեւույթին «առաջին ճակատում» աշխուժությունը փոխարինում է «երկրորդ ճակատում» առաջնորդության հավակնության հետ, իբրեւ Ֆրանսիայի նախագահի նպատակ դիտարկելով Թուրքիային ժխտումից երկխոսության բերելու խնդիրը: Մակրոնը չունի նպատակի իրականանալիությամբ խաբվելու նպատակ, եւ նրա համար կարեւորն անշուշտ գործընթացն է, քաղաքական օրակարգը, որի շրջանակում նրա հայտարարությունը խորհրդանշականություն է ստանում Փարիզի խաղաղության կոնֆերանսի 100-ամյակի տարում:

Դիվանագիտական-քաղաքական երկրորդ ճակատի արդյունավետ սպասարկումով Փարիզն ի զորու է նպաստել ռեգիոնալ նոր ստատուս-քվոյի պայմաններում ռազմա-քաղաքական խաղաղության պահպանման գործընթացին:

դիտվել է 25172 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Ռուբեն Հայրապետյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն