Երևան
17 / Փետրվար / 2019

Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառերի ժողովածու էլ չէ. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառեր չեն, սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է։

Ծանոթացա «դուխով» կառավարության ծրագրի նախգծին։

Տխուր, անորոշ, առաջընթացի որևէ կոնկրետ քայլ չնշմարող բառերի կույտ էր։

Ու՞ր է թռիչքային զարգացումը։
Ու՞ր է ներդրումային բումը։
Ու՞ր է «կախարդական փայտիկը»։
Ու՞ր է աղքատության կտրուկ նվազումը։
Ու՞ր է աշխատատեղերի ստեղծումը։
Ու՞ր է տնտեսական աճի բարձր տեմպերը։
Ու՞ր են աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ ավելացումը։

Չկա...

Բայց չէ՞ որ Նիկոլն էր այս ամենը խոստացել քաղաքացիներին։
Խոստացավ, բայց արեց ճիշտ հակառակը։
Եզրակացությունը մեկն է։
Սա ծրագիր չէ,սա նույնիսկ բաժակաճառերի ժողովածու էլ չէ։
Սա Նիկոլի ստերի արձանագրման փաստաթուղթն է։

Հ.Գ. Առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնամ պոպուլիզմի և ստերի շարանին»։

դիտվել է 6654 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն