Երևան
15 / Դեկտեմբեր / 2019

Սերժ Սարգսյանը չունի մեղադրյալի կարգավիճակ

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մեկնաբանեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող որևէ քրեական գործով չունի մեղադրյալի կարգավիճակ: Հերքելով տարածված լուրերը, խոսնակը պնդեց. «Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի»:

ՀՔԾ խոսնակը չմեկնաբանեց, թե այդ դեպքում ինչ կարգավիճակ ունի Սերժ Սարգսյանը. միայն նշեց, որ մյուս հարցերին պատասխանել չի կարող:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի փաստաբանը հաստատել էր, որ իր պաշտպանյալը Մարտի 1-ի գործի շրջանակում կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել։

դիտվել է 6921 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Ռուբեն Հայրապետյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն