Երևան
24 / Ապրիլ / 2019

Ի՞նչ անել, եթե դուք երկրագնդի վրա մնացած վերջին մարդն եք

Թե՛ հեղինակավոր գիտնականները և թե՛ համակարգչային խաղերի սիրահարները տարբեր տեսություններ են ստեղծում, թե մարդկությունն ինչի պատճառով կարող է լքել Երկիրը և ինչ պետք է անի Երկրի վրա մնացած վերջին բնակիչը։ Միանշանակ, այսպիսի սցենարը քիչ հավանական է, այդ պատճառով հարցին հիպոթետիկ տեսանկյունից պետք է մոտենալ։

Գազի պահուստներ

Երկրի վրա մարդկության բացակայության առաջին օրերին քաղաքների մեծ մասը կմնա առանց հոսանքի։ Սկզբում շարքից դուրս կգան օրգանական վառելիքով աշխատող ՋԷԿ-երը, այնուհետև՝ ատոմային էլեկտրակայանները և վերջապես՝ ՀԷԿ-երը։

Երկրագնդի վրա մնացած միակ մարդը պետք է պահուստավորի ոչ միայն լուցկի և մոմ, այլ նաև կերոսինային ջահեր, փայտ և լույսի ու ջերմության այլընտրանքային միջոցներ։ Նրա համար անգնահատելի օգնական կարող են դառնալ գազով աշխատող հոսանքային գեներատորները։ Բենզինով և դիզելով աշխատող սարքերն ավելի վատ կծառայեն․ 5-10 տարի անց հեղուկ վառելիքի պահպանման ժամկետը սպառվում է։ Իսկ ահա գազը կարող է ծառայել շուրջ կես դար։

Ջրի պահուստ

Հոսանքի բացակայության պատճառով կոմունիկացիոն համակարգի մեծ մասը կդադարի աշխատել։ Միանգամից շարքից դուրս կգան ջրագիծը և կոյուղին։ Անգամ եթե որոշ ժամանակ հոսանք լինի, մեկ է, առանց մարդու սպասարկման այդ համակարգերը չեն կարող աշխատել։

Արագ աճող բույսերը և վայրի կենդանիները շատ մեծ արագությամբ կվերադարձնեն իրենցից խլված տարածքները։ Երկրագնդի վերջին մարդը ոչ միայն պետք է պահուստավորի ջուրը, այլ նաև գտնի թարմ ջրի այլընտրանք՝ արտեզյան ջրեր, գեյզերներ, մաքուր բնական աղբյուրներ և այլն։

Ընտրել մեքենա

Վերջին մարդու տնօրինության տակ կհայտնվեն միլիարդավոր մեքենաներ։ Ճիշտ է, նրանց հիմնական մասը 5-10 տարի անց անպետք կդառնան։ Այնուհետև ստիված պիտի նախընտրությունը տաք հոսանքով աշխատող մեքենաներին, որոնք կարելի է լիցքավորել գազով աշխատող գեներատորի օգնությամբ։

Սովորեք կրակել

Մարդու բացակայության պատճառով վայրի կենդանիները կարող են իրենց ավելի անվտանգ զգալ և սկսել զավթել իշխանությունը։ Կրակելու ունակությունները պետք կգան ոչ միայն որս անելու համար, այլ նաև ինքնապաշտպանության։ Ավելորդ չեն լինի նաև ձկնորսության և ընդհանրապես վայրի բնությունում գոյատևելու ունակությունները։ Երկիրը նորից կանաչ և վայրի կդառնա։

Այցելեք գրադարան

Երկրագնդի վերջին մարդը պետք է շատ կարդա, դրանով նա կարող է նվազեցնել տկարամտության հավանականությունը, ինչը միայնության պայմաններում հասնում է 40%-ի։ Բացի այդ՝ համացանցի բացակայության պայմաններում ցանկացած տեղեկություն նա կարող է վերցնել գրքերից։ Գյուղատնտեսությանը վերաբերող թարմ տեղեկատուները, բժշկական, հոգեբանական և այլ գիտական գրականությունը շատ տեղին կլինեն։

Այցելեք թանգարաններ

Վերջին մադու տնօրինության տակ լինելու է ավելի քան 8000 թանգարան։ Անգամ հոսանքի բացակայության և անհրաժեշտ ջերմություն և խոնավություն ապահովող անսարք համակարգերի պայմաններում շատ արվեստի նմուշներ կարող են պահպանել իրենց նախնական տեսքը։ Մարդկանց ներկայությունը նրանց ավելի շատ է վնասում, քան բացակայությունը։

դիտվել է 4249 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել