Երևան
17 / Հոկտեմբեր / 2019

Տավուշի մարզպետը պաշտոնավարությունը սկսեց Սուրբ Հաղարծնի վանքում՝ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ

Այսօր Տավուշի մարզպետ Տիար Հայկ Չոբանյանն իր աշխատանքային առաջին օրն սկսեց ուխտավորաբար Հաղարծնի Սուրբ վանական համալիր այցելությամբ:

Նորանշանակ մարզպետին աղոթքով և սիրով Հաղարծնի Սուրբ և պատմական վայրում ընդունեց թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ թեմի հոգևոր դասի ուղեկցությամբ:

Խորհրդանշական հանդիպմանը ներկա էին նաև Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Դիլիջանի կենտրոնական բանկի աշխատակիցներ, մարզային, քաղաքային, հասարակական կազմակերպությունների, արվեստի և կրթության բնագավառի ներկայացուցիչներ:

Հանդիպման ավարտին Սրբազան Հայրը պարոն Չոբանյանին ընծայեց ՏաՀույս աշխարհի խորհրդանիշը համարվող Տավշո Խաչը:

դիտվել է 2348 անգամ

Որպես անհետ կորած կինը հայտնաբերվել է

Կամո Փիրուզյանի սպանության գործով նիստը շարունակվեց առանց տուժող կողմի ներկայացուցիչների

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը