Երևան
23 / Օգոստոս / 2019

Մանվել Գրիգորյանի մոտ հիվանդություն է հայտնաբերվել. վիճակը գնահատվում է միջին ծանր

«Երեկ բժշկական ստուգման ենք ենթարկել Մանվել Գրիգորյանին և բոլոր հետազոտությունների վերծանումից հետո որոշում ընդունվեց, որ պետք է ստացիոնար բուժում ստանա»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին:

Նրա խոսքով՝ Գրիգորյանի մոտ քրոնիկական հիվանդությունների դեկոնպենսացիա էր առաջացել, դրանից էլ իրեն վատ է զգացել. «Մենք պահանջ են ներկայացրել, որպեսզի տվյալ ստացիոնար բուժումը Մաանվել Գրիգորյանը ստանա որևէ այլ բազմապրոֆիլային հիվանդանոցում, սակայն մենք գրություն ստացանք արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունից, որ բուժումը կարող ենք իրականացնել հենց մեզ մոտ: Հիմա մենք բուժումն ենք իրականացնում»,- մանրամասնեց «Նաիրի» ԲԿ-ի տնօրենը:

Տնօրենի խոսքով՝ դեռ մոտավոր ժամկետ չկա, թե երբ Մանվել Գրիգորյանը դուրս կգրվի ԲԿ-ից, ըստ նրա՝ երբ որ դեկոմպենսացված վիճակը կոմպենսացվի, այդ ժամանակ արդեն պարզ կլինի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

 

դիտվել է 18610 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին