Երևան
20 / Հունիս / 2019

Վլադիմիր Գասպարյանի նախկին պատգամավոր փեսան 1 մլն 600 հազար դոլար, 50 մլն դրամ եւ 3 ավտոմեքենա ունի

ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ով նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է եւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը դադարեցնելու դրությամբ իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:


Որպես անշարժ գույքը Գեւորգյանը հայտարարագրել է 1 առանձնատուն, 1 հողամաս եւ 2 հողին ամրակայված անշարժ գույք: Որպես շարժական գույք նախկին պատգամավորը հայտարարագրել է 3 ավտոմեքենա` «TOYOTA LAND CRUISER 200 4.6», «TOYOTA CAMRY 2.5» եւ «JEEP WRANGLER 3.6» մակնիշների:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Գեւորգյանն ունեցել է 50 մլն դրամ, 1 մլն 600 հազար դոլար եւ 150 հազար եվրո:

2019 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը (հունվարի 14) Գեւորգյանն ունեցել է 114 հազար 660 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:


Աղբյուրը՝ armtimes.com 

դիտվել է 22928 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ես Ձեզ հեգնելու միտում չեմ ունեցել (տեսանյութ)

Տեսանյութ․ Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացմելու. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութ.Ադրբեջանցիները գողացել են Արա Գևորգյանի ստեղծագործությունը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է