Երևան
17 / Փետրվար / 2019

Հայաստանը՝ թիրախի վերածվելու վտանգի տակ

«Հայ մասնագետների մուտքը Սիրիա իր մեջ բազում վտանգներ է պարունակում` աշխարհաքաղաքական, ռազմական, ներքաղաքական, անվտանգային: Հասկանալի է, թե ինչու նախաձեռնվեց այս ծրագիրը, թե ինչու են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարություններն ակտիվ համագործակցում՝ մի շարք խնդիրներ ունենալով այլ ոլորտներում,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ հումանիտար առաքելությանը Սիրիայում, և ավելացրել,- Մենք տեսնում ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում սա այն թելն է, որը պահպանվել է այդ հարաբերություններում, մնացած ուղղություններում կան խնդիրներ: Ի դեպ, իմ տպավորությամբ՝ Ռուսաստանը հենց այսպես էլ ընկալում է ներկայումս հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությունն ու այս ոլորտում համագործակցությունը»:

Սակայն, ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերություններից զատ` կա նաև այդ մասնագետների անվտանգության խնդիրը:

«Անվտանգության խնդիր կա՝ նաև կապված այն հանգամանքի հետ, որ, բացի անուղղակի վտանգներից, կան ուղղակի վտանգներ. ցանկացած խումբ, կողմ, միջնորդ ուշադրություն է գրավում, թիրախի վերածվելու վտանգի տակ հայտնվում: Այս դեպքում կա նաև այս վտանգը՝ հատկապես հաշվի առնելով կրոնական տարբերությունը»,- ասել է վերլուծաբանը: Գերմանացի քաղաքագետի համոզմամբ, Արևմուտքը ևս կունենա որոշակի բացասական վերաբերմունք այս նախաձեռնության նկատմամբ, սակայն սահմանափակված կլինի խոսել այդ մասին՝ հաշվի առնելով բերվող մարդասիրական նկատառումները:

Իսկ ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասել է, որ նման խնդիրները միայն անվտանգությանը չեն վերաբերում, դրանք նաև քաղաքական են: Ըստ նրա՝ թեև Հայաստանը չեզոք է, մաս չի կազմում որևէ կոալիցիայի, բայց կարող է դիտարկվել՝ որպես Ռուսաստանի կոալիցիայի մաս:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19531 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն