Երևան
20 / Ապրիլ / 2019

Կա՞ր արդյոք 3-րդ տարբերակ

Վերաքննիչ դատարանի դատավորը իրեն թույլ տվեց կոպտորեն խախտել օրենքը իր վերջնական որոշման մեջ և շարունակեց կալանքի տակ պահել պարոն Քոչարյանին մի շարք շատ կոպիտ խախտումներ անտեսելով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«2008 թվականին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված 7 մարդու։ 2009-ին Սահմանադրության համապատասխան հոդվածը փոխվեց և հիմա սահմանադրական կարգի տապալումը նախատեսված է 300.1 հոդվածով: Այդ փոփոխության արդյունքում այդ 7 հոգու նկատմամբ քրեական հետապնդումը այդ մասով դադարեցվեց այն պատճառաբանությամբ, որ 300.1 հոդվածը խստացնում է անձի վիճակը։ Քրեական իրավունքի հանրաճանաչ սկզբունքից ելնելով, այդ 7 հոգին խուսափեցին քրեական պատասխանատվությունից՝ սահմանադրական կարգի տապալման համար: Քրեական հետապնդումից խուսափեց նաև մեր հարգարժան Նիկոլ Փաշինյանը: Մեր փաստարկներից մեկն այն էր, որ նույն ստանդարտը պետք է կիրառվի նաև պարոն Քոչարյանի նկատմամբ: Չի կարող Քոչարյանի դեպքում հակառակ մոտեցումը կիրառվել»,- ասաց Ալումյանը

Ըստ պաշտպանի՝ անձի ճակատագիրը չպետք է կախված լինի նրանից, թե տվյալ դեպքում դատախազներից որ մեկն է դատարանում մեղադրանքը ներկայացնում:

Հայկ Ալումյանի նաև հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ կարևոր դեր է խաղում այն հանգամանքը, որ ՀՀ երկրորդ նախագահը, մինչև Մարտի 1-ի իրադարձությունները, ԵՊՀ-ում ուսանողների առջև հանդես գալիս ասել է՝ իշխանությունն ունի ընդամենը երկու տարբերակ՝ սպասել մինչև ցույցերն իրենք-իրենցով կդադարեն, երկրորդ՝ գնալ ցույցերը դադարեցնելու ուժային տարբերակի։

«Սա է դրված մեղադրանքի կենտրոնական հիմքում, բայց հարց է առաջանում՝ այստեղ ի՞նչ կա մեղսագրելու, կա՞ր արդյոք երրորդ տարբերակ, որի մասին պարոն Քոչարյանը չի հայտնել»,-նշեց Հայկ Ալումյանը։

 

դիտվել է 10809 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արցախում 17-ամյա տղան 10-ամյա եղբորը սպանել է համակարգչային խաղի ազդեցության տակ

Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին եթերի մասին

Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով