Երևան
24 / Ապրիլ / 2019

Ադրբեջանական բանակը խաղաղության նախապատրաստվելու միտք չունի

Աշոտ Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ադրբեջանական բանակը խաղաղության նախապատրաստվելու միտք չունի։ Դա է փաստում հատկապես վերջին շրջանում ադրբեջանական բանակի ղեկավարության կողմից հայտարարությունների ու անհադուրժողականության մթնոլորտի տարածումը։ Նախ սահմանապահ զինծառայողի շուրթերով տարածում են հայերին առաջնագծում ոչնչացնելու կոչեր, հետո արդեն պաշտոնապես երկրի պաշտպանության նախարարը հրամաններ է տալիս զորքերի հրամանատարներին, որպեսզի առաջնագծում առավել ակտիվ լինեն։

Այսինքն Զաքիր Հասանովը թքած ունի այն պայմանավորվածության վրա, ըստ որի պետք է հասարակությանը պատրաստել խաղաղության։ Թքած ունի , քանի որ հրամանատարներին հրամայում և պահանջում է, որպեսզի առաջնագծում կատարվող գործողությունները առավել ադեկվատ և ակտիվ լինեն։

Հիմա Ադրբեջանի պաշտպանության նախարարը կամ ինքնագլուխ գործողություններ է ծրագրել, որին ես չեմ հավատում, կամ ունի երկրի ղեկավարի համաձայնությունը,որպեսզի առաջնագծում ավելի լարի իրավիճակները, որը այս դեպքում առավել հավանական տարբերակն է։

Հիշեցնենք, որ հենց այդ իրավիճակի լարման արդյունքում 2 օր առաջ ադրբեջանական բանակը հերթական զինվորը կորցրեց, որի մասին չգիտես ինչու Զաքիր Հասանովը չի խոսել ու պաշտոնապես չեն հայտարարել։ Ու մեծ է հավանականությունը, որը այդ զոհը միակը չէ։ 

դիտվել է 32195 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել