Երևան
22 / Փետրվար / 2019

Բակո Սահակյանի որոշումը վերջնական է. Ինչ է կատարվել

Armlur.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է, 2020 թվականին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախկին համարներից մեկում տեղեկացրել էր, որ Արցախում արդեն իսկ շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ, որոնք, ըստ էության, սկսել են իրենց ներքին պայքարը․․․

Ամենաշատ քննարկված հավանական թեկնածունները ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանն են: Իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն է հայտնել Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը․․․

Հիշեցնենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Բաբայանը Արցախում իր կողմնակիցների միջոցով փորձում է ձեւավորել հանրային կարծիք, թե ինքն է Արցախի միակ փրկությունը եւ նախագահի ամենաճիշտ թեկնածուն․․․

Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում վերջինիս համար: Սամվել Բաբայանը, անկախ իր կամքից, բախվել է սահամանդրական խոչընդոտի: Բանն այն է, որ համաձայն Արցախի Սահմանադրության հոդված 48-ի 2-րդ կետի` «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»․․․

«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ․․․

-Պարո՛ն Բաբայան, Արցախի նախագահի թեկնածուների անուններ են շրջանառվում: Այս մասով ի՞նչ տրամադրություններ կան Արցախում:

-Շատ սովորական: Ճիշտ է, խոսվել է այդ մասին, բայց պաշտոնական որեւէ բան չկա: Եվ հիմա էլ շուտ է այդ մասին խոսելու համար: Բայց, օրինակ, «Ազատ հայրենիք» կուսակցությունը հայտարարել է իր առաջնորդին սատարելու մասին: Կոնկրետ այլ քաղաքացիներ դեռեւս չեն հայտարարել այն մասին, որ մտադիր են պայքարել․․․

-Օրինակ` շրջանառվում են Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի անունները:

-Արայիկ Հարությունյանի մասով իր կուսակցությունը հայտնել է: Վիտալի Բալասանյանը ասել է, որ կարող է առաջադրվել, բայց դա էլ վերջնական չէ, ամեն դեպքում․․․

-Հիմա ամենաշատը, թերեւս, Սամվել Բաբայանի անունն է շրջանառվում: Նա մեզ հետ զրույցում, ըստ էության, ասաց, որ առաջարկի է սպասում Արցախի ժողովրդի կողմից: Արցախում ինչպիսի՞ն է իր գործոնը: Ինքը ի՞նչ ազդեցություն ունի քաղաքական դաշտի վրա:

-Ազդեցությունը լայն հասկացություն է: Դա կարող է որոշվել միայն քվեների տեսքով համապատասխան քվեարկության ժամանակ: Եթե ինքը օրենքի սահմաններում մասնակցի, պարզ կդառնա ամեն ինչ․․․

Ամեն ինչ պետք է լինի` ըստ օրենքի, էստեղ որեւէ խտրականություն չկա: Չպետք է լինի որտոնություններ` այս կամ այն մարդու հետ կապված: Հետեւաբար, ով ինչպիսի ռեյտինգ ունի, ինչքան ձայներ կարող է հավաքել, ցույց կտա քվեարկությունը․․․

 -Ամեն դեպքում, ժողովրդի տրամադրությունները նկատելի չե՞ն հիմա:

 -Մինչեւ ընտրությունները 15 ամիս կա: Նորմալ է, որ ժողովուրդը ակտիվանում է: Ամեն մի քաղաքական գործչի հետեւորդներ փորձում են իրենց թեկնածուին, իրենց համար նախընտրելի քաղաքական գործչին գովազդել: Շատ բնական է, դա բոլոր տեղերում էլ կա: Եւ սա բնորոշ է ժողովրդավարական հասարակությանը․․․

-Բակո Սահակյանը ասել է, որ չի առաջադրվելու: Այնուամենայնիվ, ասում են` Արցախում նա շատ համախոհներ ունի` որպես հասանելի եւ հասարակ նախագահ: Հնարավո՞ր է, որ նա մտափոխվի եւ որոշի կրկին առաջադրվել:

-Ինքը հայտարարել է, որ չի մասնակցելու: Դա վերջնական որոշում է․․․

-Սամվել Բաբայանը սահմանադրական արգելքի է բախվել: Ըստ Արցախի հանրապետության սահմանադրության` նախագահի թեկնածու առաջադրվելու պայմաններից մեկն էլ այն է, որ թեկնածուն վերջին 10 տարիների ընթացքում պիտի բնակված լինի Արցախի Հանրապետությունում: Հնարավո՞ր է սահմանադրությունը փոխվի:

-Ինչքան գիտեմ, կա սահամանադրական կարգ, թե ինչ փոփոխություններ կարելի է մտցնել: Այդ ամենը պետք է պարզապես իրավապահների, սահմանադրագետների հետ ճշտվի, եւ տեսնեն` ինչպիսի մեխանիզմներ կան․․․

-Այսինքն չե՞ք բացառում, որ նման բան կլինի:

-Պետք է օրենքը նայել եւ, ըստ օրենքի, տեսնել ինչ` փոփոխություններ կարելի է մտցել, ինչ ժամկետներում, ինչ է անհրաժեշտ դրա համար: Էնտեղ կան ձայներ, ինչ-որ մինիմում թվաքականակ կա մարդկանց, որոնք պետք է կողմ արտահայտվեն: Ազգային ժողովի հետ էլ կապված ինչ-որ բաներ կան: Մի խոսքով, դա իրավական պրոցես է․․․

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 55251 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն