Երևան
17 / Փետրվար / 2019

Ուսուցիչները աղմուկ են բարձրացնում. Նրանք աշխատավարձ չեն ստացել

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Արդեն որերորդ ուսուցիչն է ինձ դիմում, որ դեռ չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը!!!

Պարոն Փաշինյան, ինչու՞ ոչ բոլոր դպրոցներին են բաժանել հունվար ամսվա աշխատավարձը, ավելի ճիշտ` գրոշները…

Բյուջեում փող չկա՞: Բայց այդ նույն բյուջեում, պարզվեց, հսկայական միջոցներ կային 2 ամիս աշխատածների 13~րդ աշխատավարձի, քարտուղարուհիների պարգևատրման, պաշտոնյաների ինքնապարգևատրման համար…

Եվ դուք միանգամայն նորմալ համարեցիք պետական միջոցների նման մսխումը, որը սոցիալական աղաղակող անարդարության ևս մեկ դրսևորում էր և որը դուք արդարացրիք` աչք փակելով անգամ օրենքի խախտման վրա…

Ինչպե՞ս բացատրել այս խայտառակ վերաբերմունքը երկրի համար կարևորագույն ոլորտի հանդեպ: Սրանում է՞լ է նախկին իշխանությունը մեղավոր, թե՞ իներցիայով է, թե՞ օրենքի շրջանակում է ամեն ինչ․․․

Ուսուցչի և կրթության հանդեպ նման վերաբերմունքը ուղիղ ճանապարհ է դեպի ազգի դեգրադացում և երկրի կործանում…

Երբ Ճապոնիայի վարչապետին հարցրին, թե ինչու՞մն է ճապոնական հաջողության գաղտնիքը, նա պատասխանեց.

«Մենք ուսուցչին տվել ենք կայսեր չափ պաշտամունք, պատգամավորի չափ աշխատավարձ, նախարարի չափ լիազորություն»:

դիտվել է 9094 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն