Երևան
17 / Փետրվար / 2019

Իշխանության նվերը՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

1in.am-ը գրում է․«Մենք առաջարկել էինք, որպեսզի բաշխումը լինի արդարացի և սկզբունքների կիրառմամբ»,- անդրադառնալով ԱԺ խորհրդի կողմից հաստատված խորհրդարանական պատվիրակությունների կազմին, ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը…

«Չի կարող որևէ պատվիրակություն ներկայացնել երկիրը՝ առանց խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ներգրավման, և երկրորդ՝ որ հանրապետական սկզբունքներին պետք է վերջ տրվի, թե՝ մենք շատ ենք,ուրեմն պետք է շատ լինենք, ով շատ է՝ նա է որոշում, ժողովուրդն է որոշել և այլն»,- նշել է Մարուքյանը՝ հավելելով, որ քննարկումների արդյունքում չի հաջողվել գալ կոմպրոմիսի…

«Որովհետև ինչ-որ պահի ասացին՝ մենք ձեզ զիջում ենք, լավություն ենք անում և մեկ տեղ կտանք, ընդ որում՝ այն տեղը, որը որ մերն էր. այսինքն՝ վերցրել էին, որ նորից ծախեին մեզ վրա…

Եվ արդյունքում մենք դեմ եղանք այդ բաշխմանը»: Մարուքյանը հետաքրքիր է համարում հատկապես այն հանգամանքը, որ իշխանության կողմից ներկայացվում է, թե այս ամենը ժողովուրդն է որոշել…

«Չգիտեմ՝ գուցե հարցնե՞նք ժողովրդին, բայց ես կարծում եմ, որ սա սխալ աշխատաոճ է, ինչը շարունակելու դեպքում մենք չենք կարող առողջացնել քաղաքական համակարգը»…

Առանձին վերցրած, այս էպիզոդը բացահայտում է այն արատավոր իրավիճակը, որն առաջացել է նոր իշխանության ձևավորումից ընդամենը երկու ամիս անց․․․

Սա 70 տոկոսանոց իշխանություն ունենալու գինն է, որն արտահայտվում է ձևով ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար, ամբողջատիրական դրսևորումներով․․․

«Ինչ կուզենք՝ կանենք»,- սա է իշխանության բանաձևը, որով նրանք գործում են գրեթե բոլոր ոլորտներում ու գրեթե բոլոր հարցերի հետ կապված․․․

Նույն երևույթի դրսևորումն է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա այն հայտարարությունը, որ կառավարության կառուցվածքի վերաբերյալ արդեն վերջնական որոշում է կայացվել՝ կառավարությունը բաղկացած կլինի 12 նախարարություններից․․․

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական ուժերի, հանրային կարծիքի արհամարհում։ Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ կառավարության կառուցվածքի օպտիմալացման մասին,այդ հարցը դարձավ հանրային-քաղաքական ակտիվ քննարկումների առարկա, հնչեցին առավելապես քննադատական մոտեցումներ հատկապես Սփյուռքի, մշակույթի նախարարությունների լուծարման առնչությամբ․․․

Մի կողմից բազմաթիվ սփյուռքահայեր, մյուս կողմից՝ մշակույթի ու արվեստի բազմաթիվ գործիչներ կտրականապես դեմ են այդ հեռանկարին․․․

Սակայն քննարկում, որպես այդպիսին, տեղի չունեցավ, քանի որ քննարկման մյուս սուբյեկտը՝ իշխանությունը դրանց չէր մասնակցում․․․

Այն ընդամենը լուռ հետևեց այդ քննադատություններին և կայացրեց այն որոշումը, որի մասին հայտնի էր դեռ երկու ամիս առաջ․․․

Այս ընթացքում կառավարությունը գործեց և գործում է թերի, կիսատ ռեժիմով. 5 նախարարություններ դե յուրե գոյություն չունեն, դե ֆակտո դրանք ղեկավարվում են փոխնախարարների կողմից․․․

Այսինքն`տևական ժամանակ երկիրն ապրում է հակահամակարգային, հակաինստիտուցիոնալ մթնոլորտում, և իշխանությունն այդ ամենին արձագանքում է ընդամենն արհամարհանքով․․․

Այսինքն՝ խոչընդոտելով քաղաքական համակարգի կայացմանը, իշխանությունն իրականում մեծ նվեր է մատուցում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Սասնա ծռեր»-ին ու մյուսներին…

Մատուցում է՝ գիտակցելով, թե ոչ, որ դա վտանգավոր կարող է լինել ոչ միայն իշխանության, այլ նաև պետության համար։

դիտվել է 15968 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն