Երևան
24 / Հուլիս / 2019

Արման Թաթոյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այցելել է կալանավայրում գտնվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը։

Թաթոյանը մանրամասնեց՝ Քոչարյանի հետ խոսել է այցելության արգելքների մասին․ «Տեղի է ունեցել առնանձնազրույց, քննարկումներ են եղել տարբեր հարցերի շուրջ: Օրինակ՝ նա բարձրացրել է տեսակցությունների հետ կապված հարցը ընտանիքի անդամների հետ: Արգելանք կար, բայց կարծում եմ՝ մեր միջամտությունից հետո էր, որ տեսակցություններ թույլատրվեցին: Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդմանը, ՄԻՊ-ը չունի այն իրավական գործիքները, որպեսզի արձանագրի՝ ընթացող քաղաքական գործով քաղաքական հետապնդո՞ւմ է իրականացվում, թե ոչ, քանի որ մեղադրանքը գնահատելու իրավական հնարավորություն չունենք»,- ասաց Թաթոյանը:

Նա նշեց, որ Քոչարյանը գտնվում էր սովորական խցում, ինչպես մյուս կալանավորները: Նա աշխատակիցներից դժգոհություն չունի, բայց Երևանի կենտրոն ՔԿՀ-ի մենախցերը փոքր են․ «Պարոն Քոչարյանը մենակ է պահվում խցում։ Համակարգիչ պահելու և դրանով աշխատելու խնդիր կա։ Կա նաև օրենսդրական խնդիր՝ կառավարության որոշմամբ կա արգելք, և մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց Թաթոյանը։

դիտվել է 8213 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վալերի Օսիպյանը ներկայացրեց նորանշանակ պետին

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է