Երևան
17 / Փետրվար / 2019

Երեւանը մենակ թողեց Անկարային, օգնելով Մոսկվային

Lragir.am-ը գրել է. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն փետրվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, որտեղ այդ երկրի պաշտպանության նախարարի հետ քննարկելու է Սիրիային առնչվող հարցեր:

Շոյգուի այցը հատկապես հետաքրքիր է այն ֆոնին, որ Թուրքիա մեկնելուց առաջ նա Մոսկվայում հյուրընկալեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Տոնոյանը բավական հագեցած այց կատարեց Ռուսաստան, որտեղ հանդիպեց թե պաշտպանության նախարար Շոյգուին, թե Հարավային օկրուգի հրամանատարին, թե ռազմաարդյունաբերական համալիրի պատասխանատուների:

Այդ այցին զուգահեռ էլ եղավ տեղեկությունը, որ Հայաստանի զինված ուժերի մասնագետների՝ ականազերծողների եւ բժիշկների խումբը մեկնել է Հալեպ, մարդասիրական առաքելության: Շոյգուն հանդիպմանը շնորհակալություն էր հայտնել Տոնոյանին, որ Հայաստանը եղավ մարդասիրական աջակցության առաջին արձագանքողը:

Ռուսական կողմի հետ այդ քննարկումները սկսվել են դեռեւս նախկին իշխանության ժամանակ: Այդ քննարկումների մասին 2017-ին հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հայկական առաքելությունը սակայն Սիրիայում է արդեն Հայաստանի նոր իշխանության որոշումով, եւ իհարկե լիովին նոր իրավիճակում: Այդ իրավիճակն իհարկե փոխվում է պարբերաբար, բավական արագ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 23577 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն