Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին. կա զոհ

Փետրվարի 11-ին, ժամը 13:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում՝ Հաղարծին բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 110-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2107» (վարորդ՝ 1956 թ. ծնված Մ. Հ.) և «Kia Sorento» մակնիշերի (վարորդ՝ 1988 թ. ծնված Դ. Պ.) ավտոմեքենաները: «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
դիտվել է 7522 անգամ
Այս թեմայով
Կանանց կրթությունը Երևանում` 19-րդ դարում
Ողբերգական դեպք Երևանում. բնակիչը ցած է ընկել շենքի 8-րդ հարկից
Վաշինգտոնի ռազմական առաջարկը Երևանին
Երևանում տղան 3 հազար դոլարից ավել գումար է գտել ու փնտրում է դրամապանակի տիրոջը (լուսանկար)
Ռուսական կործանիչները ճանապարհին. ԱՄՆ-ի նոր առաջարկը Երևանին
Երևանում և մարզերից 5-ում լույս չի լինի