Երևան
24 / Ապրիլ / 2019

Շատ կարևոր և ուսանելի խորհուրդ Գոհարին

Hraparak.am-ը գրում է․Հետաքրքրիր է թե ինչ խորհուրդ են տալիս մտերիմները պաշտոնյայի կնոջը, ով իր որևէ քայլով հայտնվում է հանրության բացասական դաշտում։ Խոսքս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան կնոջ մասին է։ Տեղյակ եք արդեն հանրահայտ պայուսակի ու «զոնԾիկի մասին»։ Ուշադիր կարդում եմ նրա շրջապատի խորհուրդ- գրառումները։ Եթե ամբողջացնեմ այսպիսին է՝ ուշադրություն չդարձնեք վայրահաչողների վրա, հնարավո՞ր չէ դատարկախոսների բերանները փակել, խալխի կնգա շոր ու սումկից եք բամբասում, զրպարտիչներին պետք է պատասխանատվության ենթարկել, Գոհար ջան, ուշադրություն մի դարձրու էդ ծախվածներին․․․ Սարսափելին այն է, որ յուրաքանչյուրն իր չափով շողոքորթում, քծնում, հաճոյախոսում է պաշտոնյայի կնոջը։ Ժամանակին նույն կերպ շողոքորթում էին այլ պաշտոնյաների կանանց։ Հիմա ու՞ր են շողոքորթողները, երբ նրանք այլևս պաշտոնի չեն։ Նոր պաշտոնյաների փետուրե թևերի տակ։

Ինչևէ, ուշադրությունս գրավեց մի գրառում, որը բարոյական տեսանկյունից շատ ուսանելի է ու կարող է ոչ միայն Գոհարին օգնել, այլ նորեկներից շատերին․

Lina Kasyan

Հարգելի ՛ Գոհար, ձեր նախորդ ստատուսի ներքո չկարողացա գրառում թողնել/մենք ընկերներ չենք/, բայց ուշադրությամբ ընթերցեցի և՛ ձեր պարզաբանումը, և՛ արձագանքները։ Ամենաուսանելին Արա Ներսիսյանի հորդորն էր․

Արա Ներսիսյան

Գոհար ջան, քանի՞ Աժ նախագահ նշեմ, որոնց կանանց մարդիկ չեն ճանաչում։
Եթե նոր մշակույթ եք մտցնում, լավ եք անում, ուրեմն հրաժարվեք հին՝ թագավորական կայֆերի մշակույթից, ոչ թե ավելացրեք նոր թագավորական կայֆեր։

Հետևե՛ք նրա առաջարկին և կձերբազատվեք ձեր պահվածքի շուրջ հասարակական անհարկի միջամտություններից։ Լինել բարեկիրթ, զուսպ, համեստ, անաչառ՝ սրանք առաքինություններ են, որոնց ո՛չ մի այլակարծ անհատ չի կարող իր չարախոսությամբ հաղթահարել։ Ինքս լրացնեմ խոսքս մի այլ ուսանելի նյութով։ Ուղարկել էր մի հուզիչ դրվագ Վիկտոր Համբարձումյանի կյանքից, որտեղ նա ասում էր «Եթե իմ ժողովուրդը մթության մեջ է, ես չեմ կարող ու չպետք է լույս ունենամ, ինչպես մյուսները, այնպես էլ՝ ես»։

դիտվել է 52997 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել