Երևան
24 / Ապրիլ / 2019

Ոգևորվելուց հիշեք, որ նախկինում ուղղակի ծիծաղում ու անցնում էիք, երբ ծաղիկ նվեր տվողի վրա նախագահի կինը մունաթ էր գալիս․․․

Ազգագրագետ Խորեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ժողովուրդը խայծերի միջոցով «կրթում» է նոր իշխանություններին․․․

Հիշում եմ տարիներ առաջ, երբ Սերժ Սարգսյանի տիկնոջը մի այցելության ժամանակ ծաղիկ էին տվել, նա եթերում բարձր մունաթով ասել էր, էս ես ո՞նց բռնեմ, մի քիչ հարմարացրեք, որ բռնել լինի․․․

Մենք (մենքն-ն այստեղ ժողովուրդն է) այս նյութի վրա քլքլթում էինք ու ոչ մեկի մտքով չէր անցնի գրել կամ արտահայտվել,որ ծաղիկները նվեր էին ու եթե նույնիսկ անհարմար էր, պետք չէր արտիստիկ կերպով արտահայտվել, չէ որ նվեր է․․․

Երբ մի հիվանդանոցի բացման ժամանակ Սերժ Սարգսյանի տիկինն իր երբեմնի արտիստիզմով օդում դիրիժորային շարժումներ էր անում ու ռուսերեն հարցազրույց տալիս, մենք էլի ոչ խրատեցինք, ոչ էլ փորձեցինք ինչ որ բան գրել, դրանով վերջինիս « խելքի» բերելու համար․․․

Աման երբերը շատ են, բայց անցնելով առաջ ասեմ, որ մենք այսօր պրոտոկոլային երևույթների դեմ ենք պայքարում։ Ինչու էս մեկի գլխին զոնտիկ պահեցին, մյուսի վերարկուն տվեցին, իսկ երրորդի պարգևավճարը շատացրին․․․

Այս պրոտոկոլները նախկինում ևս գործել են, ավելին ասեմ՝ պրոտոկոլից դուրս այլանդակություններն ու ժողովրդի թալանն այնքան շատ էր, որ մեր մտքով չէր անցնի նույնիսկ պրոտոկոլային ճշմարտությունները վիճարկել․․․

Հիմա երբ այլանդակությունները մնացել են անցյալում, ժողովրդի թալանով հայտնի երբեմնի ուժերին ոչինչ չի մնում անելու,քան խայծ գցել ժողովրդի մեջ, չէ՞ որ էս ժողովուրդը իշխանություն երբեք չի եղել ու հիմա էնքան միամիտ է, որքան Թորիկը Կտոր մը երկինք ֆիլմում․․․

Խայծը ժողովուրդը ուտում է շատ արագ, ապա այդ խայծը վերածվում է բողոքի ալիքի ու իշխանության անդամը, քանի որ տեղից ոչ մի մեղք կամ սխալ չի գործել,ստիպված է նաև վերահսկել պրոտոկոլները և որ պրոտոկոլը կարող է առաջացնել ժողովրդի «խայծով» կուլ գնացած բողոքը, դա պարտադիր խմբագրել․․․

Իհարկե այդ խմբագրումները կլինեն ու իշխանութնունը կշփվի ժողովրդի հետ քանի ժողովուրդը ինքն իշխանությունն է,բայց ամեն նման խայծից ոգևորվելուց հիշեք, որ նախկինում ուղղակի ծիծաղում ու անցնում էիք, երբ ծաղիկ նվեր տվողի վրա նախագահի կինը մունաթ էր գալիս

դիտվել է 50405 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել