Երևան
17 / Փետրվար / 2019

Նռնակի պայթյունից ժամկետային զինծառայողներ են վիրավորվել

2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ռազմամթերքի՝ նռնակի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած պայթյունից պարտադիր ժամկետային զինծառայողներ են վիրավորվել։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com–ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։

Պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք անձ. Ս. Թորոսյանը, Մ. Մանուկյանը և Ա.Մարաբյանը պայթյունաբեկորային մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:

Panorama.am-ի տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով վիրավոր զինծառայողներից մեկը դեռ հոսպիտալում է։

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ՔՕ 373-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթև կամ միջին ծանրության վնաս պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը։ Իսկ տեղեկությունը ՊՆ-ն հաստատեց միայն մեկ ամիս անց:

դիտվել է 35754 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն