Սիրիայում առնվազն 70 մարդ է զոհվել

Առնվազն 70 խաղաղ բնակիչ է զոհվել եւ տուժել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից Սիրիայի Դեյր Էզ Զոր նահանգի բնակավայրին հասցված հարվածի հետեւանքով: Այդ մասին հայտնել է SANA գործակալությունը:
Նրա աղբյուրների տվյալների համաձայն, հարվածը բաժին է ընկել Էլ Բագուզ գյուղի ճամբարին Փետրվարի 11-ին գործակալությունը տեղեկացրել էր կոալիցիայի հարվածից չորս խաղաղ բնակիչների զոհվելու մասին, որը հասցվել էր Էլ Բագուզի ծայրամասային բնակելի տներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
դիտվել է 4426 անգամ
Այս թեմայով
Հայաստանը՝ թիրախի վերածվելու վտանգի տակ
Սիրիայում կրկին գնդակոծություններ են
Իսրայելը երեք կողմից հարձակվել է Սիրիայի վրա
Իրավիճակը Սիրիայում կտրուկ սրվել է.վիրավորվել է նախագահի եղբայրը
Սիրիայում հայազգի մարտիկ է սպանվել (Photo)
«Թուրքերն այսօր անում են այն, ինչ արել են 103 տարի առաջ». Ղամիշլիում ապրող հայուհու ահազանգը