Երևան
15 / Հուլիս / 2019

Փակուղի Ադրբեջանի համար. Նիկոլ Փաշինյանի կարեւոր հայտարարությունը

Lragir.am-ը գրել է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ անդրադարձել է արցախյան բանակցությունների հարցին: Փաշինյանը հիշեցրել է, որ մայիսի 9-ին Ստեփանակերտում հայտարարել է, որ պիտի բանակցի ՀՀ անունից, բայց չի կարող բանակցել ԱՀ անունից, որովհետև չունի Արցախի նախագահի կամ վարչապետի կարգավիճակ, իհարկե այն ընդգծումով, որ ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի անվանգության երաշխավոր: Բանակցային գործընթացնում կարևորագույն խնդիրն Արցախի լիարժեք ներգրավումն է դրանում, ասել է Փաշինյանը:

«Արցախի մասնակցությունը բաբնակցային գործընթացին եղել է մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Նախկինից հայտնի է, որ ադրբեջանական կողմը Արցախի բանակցային գործընթացում ընդգրկվելու առաջարկներին և թեմաներին արձագանքում է, որ եթե հայկական կողմը բանակցություններում ներգրավի Արցախին, արդբեջանական կողմը կներգրավի Ղարաբաղի այսպես կորչված ադրբեջանական համայնքին: Իրականում այս դիրքորոշումը լրջագույն պարզաբանումների կարիք ունի: Խնդիը հետևյալն է՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը միշտ մասնակցել է և մասնակցում է բանակցային գործընթացին և տեղի չի ունեցել մի բանակցային խոսակցություն, որին Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացված չիլինի: Այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, Ադրբեջանի քաղաքացիներ են և հետևաբար Ադրբեջանի նախագահը ընտրված է նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից և հետևաբար կառավարությունն ու նախագահն ունեն մանդատ ներկայացնելու նաև այդ մարդկանց: Ադրբեջանի դիրքորոշումը, որ եթե հայկական կողմը պնդում է Ղարաբաղի լիարժեք մասնակցության վրա, Ադրեջանն իր հերթին կպնդի ադրբեջանական համայնքի վրա, մի շարք հարցեր է առաջացնում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 22643 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Տեսանյութ․ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը չբարևեցին միմյանց

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է