Երևան
17 / Փետրվար / 2019

Վաշինգտոնի ռազմական առաջարկը Երևանին

1in.am-ը գրում է. Հայկական բանակի օրվա առիթով Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը մասնակցող Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչ Լորա Քուպերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է խորացնել ռազմական հարաբերությունը Հայաստանի հետ և այդ հարցերը տեղում քննարկելու նպատակով նա առաջիկայում ժամանելու է Հայաստան: Թե հատկապես երբ է տեղի ունենալու ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի հարցերի տեղակալ Քուպերի այցը Հայաստան, դեռևս հայտնի չէ, սակայն օրեր առաջ Վաշինգտոնում նրա արած հայտարարությունը, անկասկած, բավականին հետաքրքիր է ու նաև աննախադեպ, և հատկապես ուշագրավ է դառնում օրերս տարածված տեղեկության ֆոնին՝ Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության մեկնարկի հետ կապված:

Ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունն աննախադեպ է այն առումով, որ, կարծես թե, առաջին անգամ է այդպիսի մակարդակի պաշտոնյայի շուրթերով խոսվում ռազմական գործակցությունը խորացնելու մտադրության մասին: Իհարկե, մինչ այդ եղել էր Ջոն Բոլթոնի հայտնի հայտարարությունը կամ առաջարկը Երևանին սպառազինություն տրամադրելու վերաբերյալ, սակայն Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը լինելով դրա կրկնություն, փաստացի նաև դրա կոնկրետացում են: Այսինքն՝ նա խոսում է Հայաստան ժամանելու և հեռանկարները տեղում քննարկելու մասին, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Վաշինգտոնը պատրաստվում է բավականին կոնկրետ առաջարկներ անել Հայաստանին և քննարկել դրանք: Ի դեպ, օրեր առաջ հնչած այդ հայտարարությունը նաև վկայում է, որ իրականում բավականին չափազանցված են այն գնահատականները, թե Միացյալ Նահանգները խիստ բացասական է ընկալում Սիրիայում հայկական առաքելությունն ու դա կարող է ազդել հայ-ամերիկյան հարաբերության վրա: Բացասական ընկալման դեպքում Նահանգները Հայաստանի հետ ռազմական գործակցությունը խորացնելու պատրաստակամություն չի հայտնի: Իսկ այդ ժամանակ Վաշինգտոնի համար ամենևին անհայտ չէր, որ Հայաստանը պատրաստվում է սիրիական առաքելությանը: Այստեղ գուցե հնչի տարօրինակ, սակայն հնարավոր է անել լիովին հակառակ պնդում կամ առնվազն ենթադրություն, որ Ռուսաստանի հետ գործակցությամբ սիրիական առաքելությունն իրականացնելով, Հայաստանը իր համար ստեղծում է բազմավեկտոր աշխատանքի հող այլ ուղղություններով, ձեռք բերելով այսպես ասած՝ լրացուցիչ փաստարկներ և միավորներ այդ հարցում ռուսական հնարավոր խանդի դեմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 24768 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն