Երևան
17 / Փետրվար / 2019

Գագիկ Ծառուկյանը փող է առաջարկում վարչապետին. նրա պայմանը

lragir.am-ը գրում է. Հեղափոխության համար դուխ ու կամք էր պետք, տնտեսական հեղափոխության համար՝ փող, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը նշել է, որ ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ եւ ԲՀԿ-ն կքվեարկի դեմ, եթե այն չփոխվի:

ԲՀԿ քվեարկությունն իհարկե պայմանավորված է լինելու ոչ թե կառավարության ծրագրի հեղափոխականությամբ, այլ ԲՀԿ քաղաքական դիրքավորումով: Կուսակցությունը Լուսավոր Հայաստանի հետ մրցակցում է խորհրդարանում՝ ընդդիմություն համարվելու համար, իսկ խորհրդարանից դուրս էլ ԲՀԿ մրցակիցներ են տարբեր այլ ուժեր, թե նախկին իշխանությունից, թե նախկին ընդդիմությունից:

ԲՀԿ-ն այդ ամենի «արանքում» է, մի կողմից որպես նախկին իշխող համակարգից սերող ուժ, մյուս կողմից որպես նախկինում ընդդիմադիր ընտրազանգվածի «շանթարգել»:

Նոր իրավիճակում Բարգավաճ Հայաստանն ունի իր տեղի եւ դերի իմաստավորման բարդ խնդիր, որն էլ արտացոլվում է Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ, թե՝ եթե հեղափոխության համար «դուխ ու կամք» էր պետք, ապա տնտեսական հեղափոխության համար «պետք է փող»:

Գագիկ Ծառուկյանի քաղաքական տեղն ու դերը փողն է, որի մասին էլ նա հայտարարում է: Ընդ որում, ինչ որ առումով նա իրապես դիպուկ է գնահատում իրավիճակը, այն իմաստով, որ տնտեսական խորքային ռեֆորմները ֆինանսական գին ունեն, եւ ինչ որ տեղից պետք է վճարվի այդ գինը, հատկապես պետության դեպքում, որը պարտադրված է մեծ ծավալով սպասարկել «սողացող պատերազմը»՝ իրական պատերազմի մարտահրավերը զսպելու եւ խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար, այդ թվում տնտեսական խորքային ռեֆորմները իրականացնելու պայմաններ ստեղծելու համար:

Գագիկ Ծառուկյանն ակնարկում է, որ ինքը կարող է վճարել այդ գինը, այսինքն ինքն ունի փող, որը կարող է տալ տնտեսական հեղափոխության համար: Հարցն այն է, թե ինչ գին է դրա դիմաց պահանջում կամ ակնկալում Ծառուկյանն ինքը: Նա պատրաստ է վճարել փողը, պայմանով, որ տնտեսական հեղափոխությունը կշրջանցի՞ իրեն, իր բիզնես գործունեության տիրույթները, որոնք առավելապես ձեւավորվել են Հայաստանում տնտեսական հակահեղափոխության նախորդ երկու տասնամյակի ընթացքում:

Թե՞ ԲՀԿ նախագահը պատրաստ է ապահովել փողը, դրա դիմաց ակնկալելով նաեւ ԲՀԿ համար քաղաքական դերակատարման երաշխիքներ, լավ պատկերացնելով, որ հակառակ պարագայում կուսակցությունը կանգնելու է բավականին բարդ ընտրության առաջ. կամ անցնել նախկին համակարգի առանցքաին շահառուների, կամ շահառուի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ բաց ծառայության, որը տարիներ առաջ չէր թաքցնում իր ուրախությունը ԲՀԿ ժողովրդականության կապակցությամբ եւ իր լուման էլ այդ գործում, կամ դուրս գալ քաղաքական ասպարեզից:

Այդ իմաստով, Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է «քաղաքական փոխօգնության պայմանագիր»: Փաշինյանը մինչեւ արտահերթ ընտրություն ուներ դրա անհրաժեշտությունը, բայց ունի՞ դրանից հետո: Նա իհարկե ունի փողի կարիք, բայց միաժամանակ չունի երաշխիք, որ Գագիկ Ծառուկյանը «ինքնիշխան» գործիչ է, գործոն կամ ֆիգուր, ամբողջապես տիրապետում է իր կուսակցության անցուդարձին, եւ նրա հետ կնքված պայմանն ամենավճռորոշ պահին չի կարող գործել այլ տրամաբանությամբ:

դիտվել է 44219 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն