Երևան
17 / Փետրվար / 2019

Հեղափոխություն Արցախի խնդրում. վարչապետը բացեց խաղաքարտը

lragir.am-ը գրում է. Հայաստանի նոր իշխանության քաղաքականությունն Արցախի հարցում հեղափոխական է, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության ծրագիրը եւ պատասխանելով հարցին, թե ընդդիմախոսները ոչ հեղափոխական են համարում արտաքին քաղաքականության բլոկը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը հեղափոխության հարթակից ազդարարել է, որ արտաքին քաղաքականության բլոկում չի պատրաստվում շրջադարձերի: Միեւնույն ժամանակ Փաշինյանը նշել է, որ Արցախի հարցում Հայաստանի քայլերը հեղափոխական են: Այն, ինչ ես ասացի նոր, դա հեղափոխական չէ՞, հարցրել է Նիկոլ Փաշինյանը:

Իսկ մինչ այդ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձել էր բանակցությանը Արցախի կողմ լինելու եւ ի պատասխան դրան Ադրբեջանի առաջ քաշած «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» գործոնին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ի պատասխան Արցախի լիարժեք կողմ լինելու եւ Արցախի անունից չբանակցելու մասին իր մոտեցման, Ադրբեջանը չի կարող առաջ քաշել «համայնքի» տարբերակը, քանի որ Արցախում նախկինում բնակված ադրբեջանցիներն այսօր Ադրբեջանի քաղաքացի են եւ մասնակցում են այդ երկրի իշխանության ձեւավորմանը, հետեւաբար Ալիեւը ունի նաեւ նրանց մանդատը, եւ ըստ այդմ չկա նրանց առանձին մասնակցության հիմք եւ տրամաբանություն, ի տարբերություն Արցախի, որի հանրությունը ընտրում է իր իշխանությունը:

Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացրել խորհրդարանի ամբիոնից՝ եթե Ադրբեջանի իշխանությունը չի ներկայացնում «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը», ապա կարելի՞ է եզրակացնել, որ Ադրբեջանի իշխանությունը չի ներկայացնում նաեւ այդ երկրի բնակչության այլ շրջանակների, օրինակ ազգային փոքրամասնություններին:

Սա իրապես հեղափոխական բաղադրիչ է, որ առաջ է քաշում Երեւանը, փաստացի ակնարկելով այն մասին, որ Արցախի հետ բանակցելու հարցում Բաքվի «համայնքային» պատասխանի դեպքում հայկական կողմը կարող է առաջ քաշել Ադրբեջանի փոքրամասնությունների գործոնն ու օրինակ դիմել թալիշներին, լեզգիներին, խնդրելով պարզաբանել՝ Ալիեւին տալի՞ս են արցախյան գործընթացում իրենց անունից բանակցելու մանդատ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 15216 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն