Երևան
20 / Մայիս / 2019

«Ինձ արգելել են հանդիպել կալանավորին». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԻՆձ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ Տևական ժամանակ է, որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ ցանկանում էի հանդիպել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող, Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին և մերժում էի ստանում, որովհետև դատավոր Բեկթաշյանը արգելանք էր դրել այցելությունների, այդ թվում` հանձնաժողովի նախագահի և պատգամավորի համար: Երկար դեգերումներից հետո ինձ վերջապես հաջողվեց զրուցել դատավոր Բեկթաշյանի հետ, որը օրվա բոլոր ժամերին մասնակցում էր ԲԴԽ նիստերին և խոսելու ժամանակ չուներ:


Ներկայացրեցի, որ կալանավորը առողջական լուրջ խնդիրներ ունի, այդ թվում` Կրոնի հիվանդություն և ես պետք է իրեն այցելեմ: Առաջարկեց, որ կալանավորի պաշտպաները միջնորդություն գրեն և իրենք կքննարկեն` թույլ տա՞լ ինձ, թե` ոչ: Երեկ պիտի կայանար նիստը, որի ժամանակ պաշտպանների միջնորդությունը պիտի քննարկվեր, սակայն նիստը չկայացավ: Ընդամենը իրազեկեմ, որ Արթուրի վիճակը երեկ կտրուկ վատացել է, որովհետև նա վերջին 15 օրը չէր կարողանում սնունդ ընդունել և ոչ այն պատճառով, որ հացադուլ էլ հայտարել, այլ իր հիվանդության պատճառով և նրան շտապ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց:

Արթուրը այլևս սայլակի վրա է տեղաշարժվում և հսկիչները կնոջը թույլ չեն տալիս խնամել ամուսնուն: Դիմում եմ արդարադատության նախարարին` մարդասիրական քայլ դրսևորենք և թույլ տանք Արթուրի կնոջը խնամել ամուսնուն, որը տևական ժամանակ օգնության կարիք ուներ, բայց որևէ մեկը չէր արձագանքում»։

 

դիտվել է 2533 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քոչարյանին ազատ արձակելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լարվածություն առաջացնելու․ Բակո ...

Ժողովուրդն այս պահին ավելի շատ ամբոխի պես է մտածում, քան ազգի

Ազգայինի նկատմամբ ֆոբիա ունեցողների մաս կա նաև իշխանության մեջ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար