Երևան
22 / Հուլիս / 2019

81-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել տանիքում․ ողբերգական դեպք Ստեփանավանում

Փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքում: Ժամը 15:15-ի սահմանում Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավանի Սայաթ-Նովա փողոցի 23 տան տանիքում դի կա կախված: Հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան տանիքում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ֆրիդա Մուրադյանի դին՝ տանիքի փայտյա հենակից կախված վիճակում:


Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` դիակի արտաքին զննությամբ պարանոցին հայտնաբերվել է ճմլման ակոսի հետք, մարմնական այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

դիտվել է 3291 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է