Երևան
19 / Մայիս / 2019

Արտակարգ դեպք Կոտայքում․ հրազենով սպանված տղամարդու դի է հայտնաբերվել, ում մարմինը դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով. (ՖՈՏՈ)

Shamshyan.com-ը գրում է․

 Այսօր՝ փետրվարի 24-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում․․․

 Ժամը 19:50-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող դաշտում տղամարդու դի կա․․․

 Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք․․․

 Տեղում Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ,

 

որում ներգրավված են մի քանի քննիչ, ինչպես Կոտայքի մարզային քննչական վարչությունից, այնպես էլ Աբովյանի քննչական բաժնից․․․

 

Ժամանել է նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության խումբը․․․

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով, ութանկյուններով (восьмиконечник)․․․

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով․․․

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝

 

դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ․․․

դիտվել է 18701 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ… Ամեն ինչ դեռ առջևում է». Լևոն Քոչարյան

Հայտնի գործարարներն՝ իրենց հաջողության մասին. Բիզնես Ելակետ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար