Երևան
15 / Դեկտեմբեր / 2019

«Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ սպանվածը «Հունաստանի Կարենն» է

Operativ.am-ը գրում է․«Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ գտնվող դաշտում հայտնաբերված դիի ինքնությունը պարզվել է: Սպանված 29-ամյա Կարեն Խնուսյանը հայտնի է «Հունաստանի Կարեն» մականվամբ: Երկար տարիներ բնակվել է Հունաստանում,այնուհետև տեղափոխվել Հայաստան: Նշենք նաև,որ նա այստեղ կալանավորվել էր և վերջերս էր բանտից ազատ արձակվել:

Հիշեցնենք,որ երեկ՝ Փետրվարի 24-ին հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող դաշտում տղամարդու դի կա:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք:

Մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով, ութանկյուններով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

դիտվել է 20990 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Ռուբեն Հայրապետյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն