Երևան
20 / Մայիս / 2019

Նաիրա Զոհրաբյանի խիստ արձագանքը՝ Ռուբեն Հախվերդյանի կատարած հայտարարությանը

ԵՍ ՆԵՐՈՂՈւԹՅՈւՆ ԵՄ ԽՆԴՐՈւՄ ԱՐՑԱԽԻ ԻՄ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՑ

Վերջին շրջանում, այս էլ որերորդ անգամ, ես զարհուրում եմ որոշ մարդկանց դուալիզմից…

Մեկին, ում համարել ես պարկեշտ, էսթետ արվեստագետ, իրականում, պարզվում է,կյանքի ամենահատակում հայտնված վերջացած ոչնչություն է, ով այդպիսին եղել է միշտ և պետք էր դա ընդամենը նկատել…

Այս հատվածը Ռուբեն Հախվերդյանի մասին չէր…

Այսօր էլ , սակայն, ինձ մեծ ցավ պատճառեցին Ռուբեն Հախվերդյանի հերթական անպարկեշտ խոսքերը արցախահայության հասցեին…

Տաղանդավոր երգահան և երևանցի տղա լինելը որևէ մեկին իրավունք չի տալիս վիրավորելու Արցախի մեր հայրենակիցներին…

Սա այն թեման չէ, որի դեպքում կարելի է «էպատաժային քաղաքի տղա» խաղալ…

Հայաստանցի և արցախցի անթույլատրելի բաժանումը ամենամեծ թրքությունն է, որ կարելի էր անել…

Ու երևի ես համաձայնեմ իմ ընկեր Կարեն Քոչարյանի հետ,որ որոշ մարդիկ պետք է շուտ հեռանան, որ ԼԵԳԵՆԴԸ չդառնա դատարկ տարածություն…

Ցավում եմ շատ և ներողություն եմ խնդրում Արցախի իմ բոլոր հայրենակիցներից

դիտվել է 14458 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քոչարյանին ազատ արձակելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լարվածություն առաջացնելու․ Բակո ...

Ժողովուրդն այս պահին ավելի շատ ամբոխի պես է մտածում, քան ազգի

Ազգայինի նկատմամբ ֆոբիա ունեցողների մաս կա նաև իշխանության մեջ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար